Հա

Այլ

03/11/2021 - 10:00

Ցուկերբերգը ազդարարել է ռոբոտացւած մաշկի ստեղծման մասին

Meta-ի (նախկին Facebook) տնօրէն Մարկ Ցուկերբերգը ազդարարել է ռոբոտացւած մաշկի ստեղծման մասին, որը կազմւած է սենսորային տւիչներից եւ պլաստիկի բարակ շերտից, որը նման է մարդու մաշկին։ 

«alikonline.ir» - Meta-ի (նախկին Facebook) տնօրէն Մարկ Ցուկերբերգը ազդարարել է ռոբոտացւած մաշկի ստեղծման մասին, որը կազմւած է սենսորային տւիչներից եւ պլաստիկի բարակ շերտից, որը նման է մարդու մաշկին։ Facebook-ի գրառման մէջ գործարարը տեղեկացրել է, որ յոյս ունի նորոյթը ներդնել մետատիեզերական կորպորացիայի զարգացման համար. փոխանցում է News.am-ը՝ Gazeta.ru-ին յղումով։

«Սա մէկ քայլով մօտեցնում է մեզ ռէալիստական վիրտուալ օբիեկտներին եւ ֆիզիկական փոխգործակցութիւններին մետատիեզերքում»,- աւելացրել է նա։

Ցուկերբերգի խօսքով՝ մասնագէտներն արդէն ստեղծել են դեֆորմացւող պլաստիկէ «մաշկ»՝ երեք միլիմետրից էլ բարակ։ ReSkin անւանմամբ նիւթը պարունակում է մագնիսային մասնիկներ, որոնք ստեղծում են մագնիսական դաշտ, տեղեկացնում է CNBC-ն։

Ընկերութեան տւեալներով՝ արհեստական ինտելեկտի համակարգը պէտք է սովորի մարդու 100 տարբեր հպումների, որպէսզի բաւականաչափ տւեալներ ունենայ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։