Հա

Այլ

06/11/2021 - 08:20

Դեկտեմբերի սկզբին Երկրի կողքով կը թռչի Էյֆէլեան աշտարակի բարձրութիւնը գերազանցող աստղակերպ

ՆԱՍԱ-ի աստղակերպերով զբաղւող համակարգի տւեալներով՝ դեկտեմբերի սկզբին Երկրի կողքով կը թռչի մօտ 330 մետր երկարութիւն ունեցող մեծ աստղակերպ:

«alikonline.ir» - ՆԱՍԱ-ի աստղակերպերով զբաղւող համակարգի տւեալներով՝ դեկտեմբերի սկզբին Երկրի կողքով կը թռչի մօտ 330 մետր երկարութիւն ունեցող մեծ աստղակերպ. տեղեկացնում է News.am-ը:

4660 Nereus կամ 1982 DB անւանւած աստղակերպը ձւաձեւ է, նրա չափը գերազանցում է Էյֆէլեան աշտարակի բարձրութիւնը եւ մօտ երկու անգամ բարձր է Վաշինգտոնի կոթողից։ Այն պէտք է մոլորակի կողքով անցնի դեկտեմբերի 11-ին մօտ 3,9 մլն կիլոմետր հեռաւորութեամբ եւ 6.578 կմ/վրկ արագութեամբ։  Այսպիսով, չնայած այն համարւում է որպէս պոտենցիալ վտանգաւոր աստղակերպ (PHA) իր չափերի եւ Երկրին մօտ լինելու պատճառով, բայց հազիւ թէ սպառնալիք ներկայացնի մոլորակի համար։ Նման չափերի աստղակերպի հարւածը կարող է կործանարար լինել։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։