Հա

Այլ

07/11/2021 - 08:10

Նշւել են սմարթֆոնը կոտրելու հիմնական նշանները

Angara ընկերութիւնների խմբի բիզնեսի զարգացման գծով տեխնիկական տնօրէնի տեղակալ Ռուսլան Կոսարիմը Prime գործակալութեանը տւած հարցազրոյցում նշել է սմարթֆոնը կոտրելու հիմնական նշանները:

«alikonline.ir» - Angara ընկերութիւնների խմբի բիզնեսի զարգացման գծով տեխնիկական տնօրէնի տեղակալ Ռուսլան Կոսարիմը Prime գործակալութեանը տւած հարցազրոյցում նշել է սմարթֆոնը կոտրելու հիմնական նշանները. յայտնում է News.am-ը՝ Lenta Ru-ին յղումով։

Ըստ նրա՝ սմարթֆոնի ցանկացած անոմալ կամ կասկածելի ակտիւութիւն կարող է վկայել սմարթֆոն կիբեռյանցագործների «ներթափանցման» մասին։ Նա նշել է, որ կոտրման հաւանական նշաններից մէկը կարող է լինել մարտկոցի լիցքաթափման արագութեան աճը: «Եթէ այն սկսել է աւելի արագ նստել, հնարաւոր է՝ դրանում բնակութիւն է հաստատել վիրուս-լրտես, որի ֆոնային ակտիւութիւնը բարձրացնում է մարտկոցի ծանրաբեռնւածութիւնը»,- ասել է Կոսարիմը:

Փորձագէտը յաւելել է, որ կոտրելու մասին կարող է վկայել նաեւ նոր յաւելւածների ի յայտ գալը, որոնք սմարթֆոնի սեփականատէրը չի տեղադրել, եւ որոնք հնարաւոր չէ հեռացնել կամ փակել։ Հաքերային յարձակման նշաններ են նաեւ աւտոմատ անջատումը, հակավիրուսը գործարկելու անհնարինութիւնը, կասկածելի ծանուցումները, ինչպէս նաեւ հաշւից գումարի անհիմն գանձումը:

 

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։