Հա

Այլ

07/11/2021 - 11:25

Մասնաւոր լուսնագնացը կուղեւորւի ջուր փնտրելու 2024 թւականին

Լուսինը նորից հետաքրքրութիւնների կիզակէտում է։ Վերջերս Աւստրալական տիեզերական գործակալութիւնը յայտարարել է NASA-ի հետ համատեղ ծրագրի մասին, որի շրջանակում 2026թ. Լուսին կուղեւորւի ռովեր, բայց աւստրալական մասնաւոր ընկերութեան մասնակցութեամբ ստեղծւած սարքը կարող է երկու տարով առաջ անցնել դրանից։ Ռոբոտը Լուսնի մակերեսին ջուր է փնտրելու, ինչը կօգնի ապագայ հետազօտութիւններում։

«alikonline.ir» - Լուսինը նորից հետաքրքրութիւնների կիզակէտում է։ Վերջերս Աւստրալական տիեզերական գործակալութիւնը յայտարարել է NASA-ի հետ համատեղ ծրագրի մասին, որի շրջանակում 2026թ. Լուսին կուղեւորւի ռովեր, բայց աւստրալական մասնաւոր ընկերութեան մասնակցութեամբ ստեղծւած սարքը կարող է երկու տարով առաջ անցնել դրանից։ Ռոբոտը Լուսնի մակերեսին ջուր է փնտրելու, ինչը կօգնի ապագայ հետազօտութիւններում։ Այս մասին ըստ News.am-ի՝ տեղեկացնում է 3dnews.ru-ն՝ յղում կատարելով Extremetech.com-ին։

Լուսնագնացը բաւական կոմպակտ է. դրա չափսերը կազմում են 60×50×50 սմ, քաշը՝ 10 կգ։ Այն Լուսնի մակերես կուղեւորւի Hakuto մոդուլով։ Ե՛ւ ռովերը, ե՛ւ մոդուլը ստեղծւել են ճապոնական մասնաւոր ispace աերոտիեզերական ընկերութեան կողմից։ Սարքը կունենայ ռոբոտացւած մանիպուլեատոր, որը ստեղծում են կանադական Stardust Technologies եւ աւստրալական EXPLOR Space Technology ընկերութիւնների ինժեներները։ Մանիպուլեատորն ունի խցիկներ եւ սենսորներ, որոնց մի մասը կարող է «տակտիլ» տւեալներ հաւաքել։ Գաղափարն այն է, որ համակարգը տւեալներ կուղարկի Երկիր, որտեղ օպերատորը յատուկ սենսորային ձեռնոցի օգնութեամբ կը կարողանայ «շօշափել» այն ամէնը, ինչին կը հպւի ռոբոտը։ Խցիկները թոյլ կը տան նկարահանում իրականացնել վիրտուալ իրականութեան վիզուալացման համար։

Ներկայում սարքը ստեղծողները թեստաւորում են մանիպուլեատորի չափերը։ Հէնց որ կառոյցի տարբերակներից մէկը հաստատւի, այն կը տեղադրեն ռովերում։ Այնուհետեւ EXPLOR Space Technologies-ը լիովին կը թեստաւորի հաւաքւած սարքը Աւստրալիայում։ Փորձարկումների ընթացքում կը վերարտադրւեն լուսնային պայմանները, որքանով որ դա հնարաւոր է, որպէսզի առաքելութեան ժամանակ մեքենան կարողանայ աշխատել հաստիքային ռեժիմով եւ դրա հետ մէկտեղ պահպանել կապը Երկրի հետ։

Հաշւի առնելով, որ Լուսինը իսկապէս նորից հետաքրքրութիւնների կիզակէտում է, ճշգրիտ երկրաբանական տւեալների առկայութիւնը կօգնի երկարաժամկէտ առաքելութիւնները դարձնել աւելի հաւանական։ Տիեզերական գործակալութիւնները ստեղծում են տեղի ռեսուրսների օգտագործման տարբերակներ ենթակառուցւածքային օբիեկտների կառուցման համար, կամ սննդամթերքի աճեցման հնարաւորութիւններ։ Դա կօգնի նւազեցնել Երկրից ուղարկւող բեռների զանգւածը, քանի որ դրանց տեղափոխումը չափազանց թանկ է։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։