Հա

Այլ

07/11/2021 - 11:25

Մասնաւոր լուսնագնացը կուղեւորւի ջուր փնտրելու 2024 թւականին

Լուսինը նորից հետաքրքրութիւնների կիզակէտում է։ Վերջերս Աւստրալական տիեզերական գործակալութիւնը յայտարարել է NASA-ի հետ համատեղ ծրագրի մասին, որի շրջանակում 2026թ. Լուսին կուղեւորւի ռովեր, բայց աւստրալական մասնաւոր ընկերութեան մասնակցութեամբ ստեղծւած սարքը կարող է երկու տարով առաջ անցնել դրանից։ Ռոբոտը Լուսնի մակերեսին ջուր է փնտրելու, ինչը կօգնի ապագայ հետազօտութիւններում։

«alikonline.ir» - Լուսինը նորից հետաքրքրութիւնների կիզակէտում է։ Վերջերս Աւստրալական տիեզերական գործակալութիւնը յայտարարել է NASA-ի հետ համատեղ ծրագրի մասին, որի շրջանակում 2026թ. Լուսին կուղեւորւի ռովեր, բայց աւստրալական մասնաւոր ընկերութեան մասնակցութեամբ ստեղծւած սարքը կարող է երկու տարով առաջ անցնել դրանից։ Ռոբոտը Լուսնի մակերեսին ջուր է փնտրելու, ինչը կօգնի ապագայ հետազօտութիւններում։ Այս մասին ըստ News.am-ի՝ տեղեկացնում է 3dnews.ru-ն՝ յղում կատարելով Extremetech.com-ին։

Լուսնագնացը բաւական կոմպակտ է. դրա չափսերը կազմում են 60×50×50 սմ, քաշը՝ 10 կգ։ Այն Լուսնի մակերես կուղեւորւի Hakuto մոդուլով։ Ե՛ւ ռովերը, ե՛ւ մոդուլը ստեղծւել են ճապոնական մասնաւոր ispace աերոտիեզերական ընկերութեան կողմից։ Սարքը կունենայ ռոբոտացւած մանիպուլեատոր, որը ստեղծում են կանադական Stardust Technologies եւ աւստրալական EXPLOR Space Technology ընկերութիւնների ինժեներները։ Մանիպուլեատորն ունի խցիկներ եւ սենսորներ, որոնց մի մասը կարող է «տակտիլ» տւեալներ հաւաքել։ Գաղափարն այն է, որ համակարգը տւեալներ կուղարկի Երկիր, որտեղ օպերատորը յատուկ սենսորային ձեռնոցի օգնութեամբ կը կարողանայ «շօշափել» այն ամէնը, ինչին կը հպւի ռոբոտը։ Խցիկները թոյլ կը տան նկարահանում իրականացնել վիրտուալ իրականութեան վիզուալացման համար։

Ներկայում սարքը ստեղծողները թեստաւորում են մանիպուլեատորի չափերը։ Հէնց որ կառոյցի տարբերակներից մէկը հաստատւի, այն կը տեղադրեն ռովերում։ Այնուհետեւ EXPLOR Space Technologies-ը լիովին կը թեստաւորի հաւաքւած սարքը Աւստրալիայում։ Փորձարկումների ընթացքում կը վերարտադրւեն լուսնային պայմանները, որքանով որ դա հնարաւոր է, որպէսզի առաքելութեան ժամանակ մեքենան կարողանայ աշխատել հաստիքային ռեժիմով եւ դրա հետ մէկտեղ պահպանել կապը Երկրի հետ։

Հաշւի առնելով, որ Լուսինը իսկապէս նորից հետաքրքրութիւնների կիզակէտում է, ճշգրիտ երկրաբանական տւեալների առկայութիւնը կօգնի երկարաժամկէտ առաքելութիւնները դարձնել աւելի հաւանական։ Տիեզերական գործակալութիւնները ստեղծում են տեղի ռեսուրսների օգտագործման տարբերակներ ենթակառուցւածքային օբիեկտների կառուցման համար, կամ սննդամթերքի աճեցման հնարաւորութիւններ։ Դա կօգնի նւազեցնել Երկրից ուղարկւող բեռների զանգւածը, քանի որ դրանց տեղափոխումը չափազանց թանկ է։

 

Յարակից լուրեր

  • Լուսնի վրայ ջուր են գտել
    Լուսնի վրայ ջուր են գտել

    Լուսնից հողի նմուշում, որը Երկիր է հասցւել չինական «Չանէ-5» աւտոմատ տիեզերական ապարատի միջոցով, ջուր են յայտնաբերել։ Ուսումնասիրութեանը նւիրւած յօդւածը հրապարակւել է Science Advances գիտական ​​ամսագրում:

  • Բացայայտւել է Պլուտոնի առեղծւածային բազմանկիւնների գաղտնիքը
    Բացայայտւել է Պլուտոնի առեղծւածային բազմանկիւնների գաղտնիքը

    2015թ. Պլուտոնի վրայ յայտնաբերւած զարմանալի երկրաչափական բազմանկիւնները երկար ժամանակ հանելուկ էին մնում։ Գիտնականները ենթադրութիւններ էին անում այն մասին, որ գաճաճ մոլորակի վրայ շարունակւում է սուբլիմացիա անւանւող պրոցեսը։ Նոր մոդելը ցոյց է տալիս, որ Պլուտոնի վրայ բազմանկիւն ազոտային սառոյցը, որը նկատւել է NASA-ի New Horizons տիեզերանաւի կողմից վեց տարի առաջ կատարւած թռիչքի ժամանակ, սառել է հէնց գոլորշուց՝ շրջանցելով հեղուկ վիճակի փուլը։ 

  • Երկիրը երկրորդ լուսին ունի
    Երկիրը երկրորդ լուսին ունի

    Երկիրը երկրորդ Լուսին ունի։ Քվւազի-լուսնի անունը Կամօ’օալեւա է, ի պատիւ հաւայերէն բառի, որը նշանակում է շարժւող երկնային մարմին, այն յատուկ իմաստ չունի, չափը տրամագծով 50 մետրից փոքր է:

  • Մահացել է դէպի Լուսին առաջին առաքելութեան մասնակից Մայքլ Քոլինսը
    Մահացել է դէպի Լուսին առաջին առաքելութեան մասնակից Մայքլ Քոլինսը

    ԱՄՆ-ում մահացել է տիեզերագնաց Մայքլ Քոլինսը, որը մասնակցել է դէպի Լուսին առաջին թռիչքին: Նա մահացել է կեանքի 91-րդ տարում`քաղցկեղից: 

  • Լուսնի մօտեցմանը Իւպիտէրին, Սատուրնին եւ Մարսին կարելի է հետեւել օգոստոսի 2-ին, 3-ին եւ 9-ին
    Լուսնի մօտեցմանը Իւպիտէրին, Սատուրնին եւ Մարսին կարելի է հետեւել օգոստոսի 2-ին, 3-ին եւ 9-ին

    Լուսնի մօտեցմանը Իւպիտէրին եւ Սատուրնին անզէն աչքով կարելի է հետեւել օգոստոսի 2-ին եւ 3-ին երկնքի հարաւային մասում, իսկ օգոստոսի 9-ի առաւօտեան Երկրի բնական արբանեակը կարելի է տեսնել Մարսի կողքին: Այս մասին շաբաթ օրը լրագրողներին յայտնել է Ուրալի դաշնային համալսարանի (Ուրֆու) ուսումնական աստղագիտական ​​աստղադիտարանի աշխատակից Վլադիլէն Սանակոեւը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։