Հա

Այլ

08/11/2021 - 08:10

Hubble-ը լուսանկարել է «աստղային գերեզմանոցը» հարեւան գալակտիկայում

ubble աստղադիտակի այդ լուսանկարի վրայ պատկերւած է N44 մառախուղը: Այն իրենից ներկայացնում է շուրջ հազար լուսային տարի տեւողութեամբ հսկայական համալիր, որը տեղակայւած է Մեծ Մագելանեան ամպում:

«alikonline.ir» - Hubble աստղադիտակի այդ լուսանկարի վրայ պատկերւած է N44 մառախուղը: Այն իրենից ներկայացնում է շուրջ հազար լուսային տարի տեւողութեամբ հսկայական համալիր, որը տեղակայւած է Մեծ Մագելանեան ամպում, հաղորդում է News.am-ը՝ Universemagazine.com-ին յղումով:

Այն կազմւած է միջաստղային գազից, կուտակւած փոշուց եւ տարբեր տարիքի բազմաթիւ աստղերից: Այդ լուսատուների ճառագայթումը իոնացնում է շրջակայ նիւթը, ինչը շնորհիւ այն սկսում է լուսաւորւել եւ կարող է երեւալ այդպիսի նկարներում:

Սակայն N44-ի առաւել յատկանշական գծերից են ոչ թէ վառ ամպերը կամ աստղերը, այլ մառախուղի կենտրոնում հսկայական «անցքը»: Այդ ձեւաւորումն ունի շուրջ 250 լուսային տարի տրամագիծ եւ կոչւում է գերփուչիկ:

Դրա ծագումը N44-ում վէճերի առարկայ է աստղագէտների շրջանում: Գիտնականները դիտարկում են հաւանականութիւնը, որ, քանի որ N44-ը բազմաթիւ զանգւածային աստեղրի տունն է, գերփուչիկը կարող էր ձեւաւորւել լուսատուների խմբի շրջանում պայթիւնների շարքի արդիւնքում: Եթէ այդ տեսութիւնը հաստատւի, ապա մեր առջեւ կը լինի հսկայական աստղային գերեզմանոցը:

Հարկ է նշել, որ աստղագէտներին յաջողւել է պարզել գերփուչիկի ներսում եւ դրա եզրերում աստղերը՝ շուրջ 5 միլիոն տարեկան: Դա մատնանշում է N44-ում աստղերի ձեւաւորման բազմաթիւ պայթիւնների ուղղութեամբ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։