Հա

Այլ

14/11/2021 - 12:30

Ո՞ր մթերքներն են նւազեցնում շաքարախտի զարգացման վտանգը

Որոշ մթերքների օգտագործումը կարող է նւազեցնել 2-րդ տիպի շաքարախտի վտանգը, որը սովորաբար առաջանում է սխալ սնւելու հետեւանքով: 

«alikonline.ir» - Որոշ մթերքների օգտագործումը կարող է նւազեցնել 2-րդ տիպի շաքարախտի վտանգը, որը սովորաբար առաջանում է սխալ սնւելու հետեւանքով: Այս մասին յայտնում են Ալբերտայի կանադական համալսարանի եւ Իրանի «Շահիդ Բեհեշթի»-ի բժշկական համալսարանի գիտնականները։

Ըստ News.am-ի՝ Nutrition Journal-ը հաղորդում է, որ կաթնամթերքը կարող է նւազեցնել շաքարախտի առաջացման վտանգը: Երկար ժամանակ հետազօտողները ուսումնասիրել են 639 կամաւորների վիճակը։ Ինը տարի անց նրանց 25%-ը շաքարախտ է ունեցել։

Նրանք, ովքեր աւելացրել են կաթնամթերքի օգտագործումը, բախւել են 2-րդ տիպի շաքարախտի զարգացման աւելի ցածր (43%-ով) ռիսկի: Հիւանդութիւնն աւելի հազւադէպ է յայտնւել նրանց մօտ, ովքեր իրենց սննդակարգում ներառել են ցածր իւղայնութեամբ եոգուրտներ (ռիսկը նւազել է 27%-ով): Կենսաբանների կարծիքով՝ եոգուրտի մէջ պարունակւող ֆերմենտները կարող են դրականորեն ազդել օրգանիզմում գլիւկոզայի մշակման վրայ։

Միաժամանակ պանիրը բացասաբար է ազդել շաքարախտի հակում ունեցող մարդկանց վիճակի վրայ։ Ուստի գիտնականները խորհուրդ են տւել այն ուտել քիչ քանակութեամբ։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։