Հա

Այլ

21/11/2021 - 09:45

Apple-ը կրկին աշխարհի ամենաթանկ ընկերութիւնն է դարձել

Apple-ի աւտոնոմ աւտոմեքենայի ստեղծման նախագծի մասին խօսակցութիւններից յետոյ ընկերութռան արժեթղթերն այսօր նոր պատմական առաւելագոյնի են հասել: Տեխնոլոգիական հսկայի շուկայական կապիտալիզացիան հասել է 2.62 տրիլիոն դոլարի՝ թոյլ տալով Apple-ին առաջ անցնել Microsoft-ից եւ կրկին դառնալ աշխարհի ամենաթանկ ընկերութիւնը: 

«alikonline.ir» - Apple-ի աւտոնոմ աւտոմեքենայի ստեղծման նախագծի մասին խօսակցութիւններից յետոյ ընկերութռան արժեթղթերն այսօր նոր պատմական առաւելագոյնի են հասել: Տեխնոլոգիական հսկայի շուկայական կապիտալիզացիան հասել է 2.62 տրիլիոն դոլարի՝ թոյլ տալով Apple-ին առաջ անցնել Microsoft-ից եւ կրկին դառնալ աշխարհի ամենաթանկ ընկերութիւնը: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով MacRumors-ը:

Նախորդ պատմական առաւելագոյնը գրանցւել է այս տարւայ սեպտեմբերի 7-ին, երբ Apple-ի բաժնետոմսերը վաճառւում էին իւրաքանչիւրը 157.26 դոլարով: Այսօր դրանց գինը հասել է 159.96 դոլարի, իսկ լուրը գրելու պահին այն կազմում էր 159.94 դոլար։ Այսպիսով, այս տարի ընկերութեան բաժնետոմսերը թանկացել են աւելի քան 22 տոկոսով։ Վերջին 12 ամսւայ ընթացքում դրանց գինն աճել է աւելի քան 33 տոկոսով։ Apple-ի արժեթղթերի գնի այսօրւայ աճը խթանել է Microsoft-ի շուկայական կապիտալիզացիան, որը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերութիւնը հոկտեմբերի վերջին իր վերջին եռամսեակային զեկոյցից յետոյ:

Apple-ի բաժնետոմսերի աճը, անկասկած, պայմանաւորւած է ընկերութեան՝ աւտոմոբիլային շուկայ մուտք գործելու մասին թարմ լուրերով։ Ընկերութիւնը երկար ժամանակ է, ինչ զարգանում է այս ոլորտում, սակայն մինչ առաջին արտադրանքի ենթադրիող թողարկումը կայ դեռ առնւազն երեք տարի։ Այնուամենայնիւ, նոյնիսկ հէնց Apple-ի ներսում 2025 թւականին առաջին աւտոմեքենան թողարկելու նպատակը շատ լաւատեսական է համարւում։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։