Հա

Այլ

22/11/2021 - 09:30

Ռուսաստանը տիեզերքից ռուսական ինտերնետ կը ստանայ 2024 թւականին

«Սֆերա» ծրագիրը Ռուսաստանին թոյլ կը տայ տիեզերքից ինտերնետ ստանալ 2024 թւականին։ 

«alikonline.ir» - «Սֆերա» ծրագիրը Ռուսաստանին թոյլ կը տայ տիեզերքից ինտերնետ ստանալ 2024 թւականին։ Այս մասին ըստ News.am-ի՝ ՏԱՍՍ-ին յայտնել է «Ռոսկոսմոս»-ի գործադիր տնօրէն Դմիտրի Ռոգոզինը։

«Եթէ ամէն ինչ ընթանայ այնպէս, ինչպէս մենք պլանաւորում ենք, ապա 2024 թւականին երկիրը տիեզերքից կը ստանայ ինտերնետ»,- ասել է Ռոգոզինը։

Յաջորդ տարի ծրագրի համար կը յատկացւի եւս 7 միլիարդ։ Այդ միջոցները կուղղւեն երկու՝ «Սկիֆ» եւ «Մարաթոն» տիեզերենաւերի նախատիպերի ստեղծմանը։  

Միջոցների երկրորդ մասը, նրա խօսքով՝ ուղղւելու է 2024 թւականին Express-RV կապի արբանեակների արձակման համար հրթիռակիրներ գնելուն։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։