Հա

Այլ

22/11/2021 - 11:10

Արդեօ՞ք դիմակներն արդիւնաւէտ են համավարակի դէմ

British Medical Journal-ում հրապարակւած նոր գլոբալ հետազօտութեան համաձայն՝ դիմակ կրելն իսկապէս միլիոնաւոր կեանքեր է փրկում:

«alikonline.ir» - British Medical Journal-ում հրապարակւած նոր գլոբալ հետազօտութեան համաձայն՝ դիմակ կրելն իսկապէս միլիոնաւոր կեանքեր է փրկում: Գրում է News.am-ը:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Աւստրալիայից, Մեծ Բրիտանիայից եւ Չինաստանից մի խումբ գիտնականներ վերլուծել են տարբեր երկրների 72 հետազօտութիւններ, որոնք գնահատել են դիմակ կրելու, ձեռքերը լւանալու եւ սոցիալական հեռաւորութեան պահպանութեան պաշտպանիչ ազդեցութիւնը։ 35 գիտական​​աշխատութիւններում հետազօտւել են առանձին ​​կանխարգելիչ միջոցառումներ, 37-ում՝ ընդհանուր բոլոր միջոցառումները։ Դրանց մասնակցել է մօտ կէս միլիոն մարդ, այդ թւում՝ հաստատւած COVID-19-ով։

Ինչպէս պարզւել է, հասարակական վայրերում դիմակ կրելը 53 տոկոսով նւազեցնում է վարակւելու հաւանականութիւնը։ Սոցիալական հեռաւորութիւնը նւազեցնում է ռիսկը 25 տոկոսով։ Ձեռքերի լւացումը եւս 53 տոկոս արդիւնաւէտութիւն է ցոյց տւել, սակայն մետավերլուծութեան հեղինակներն այս արդիւնքները վիճակագրօրէն աննշան են համարել, քանի որ այս կանխարգելիչ միջոցը շատ քիչ է գնահատւել եւ վերջնական եզրակացութիւնների համար տւեալները բաւարար չեն եղել:

Հետազօտութեան հեղինակներին չի յաջողւել ամբողջութեամբ գնահատել այնպիսի միջոցառումները, ինչպիսիք են լոքդաունը, սահմանների, դպրոցների եւ հանրային տարածքների փակումը` ուսումնասիրութիւնների դիզայնի եւ որակի լուրջ տարբերութիւնների պատճառով: Նաեւ վերլուծւած ուսումնասիրութիւններում տւեալներ չեն եղել տարբեր տեսակի դիմակների արդիւնաւէտութեան մասին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։