Հա

Այլ

23/11/2021 - 11:00

Գտնւել է Android-ի օգտատէրերին լրտեսելն անջատելու միջոց

Android ՕՀ-ով սմարթֆոնների համար նախատեսւած բոլոր յաւելւածներն ունեն օգտատէրերին լրտեսելու գործիքներ: Arstechnica-ի փոխանցմամբ՝ Duckduckgo տեխնոլոգիական ընկերութիւնը տւեալների փոխանցումն անջատելու միջոց է գտել:

«alikonline.ir» - Android ՕՀ-ով սմարթֆոնների համար նախատեսւած բոլոր յաւելւածներն ունեն օգտատէրերին լրտեսելու գործիքներ: Arstechnica-ի փոխանցմամբ՝ Duckduckgo տեխնոլոգիական ընկերութիւնը տւեալների փոխանցումն անջատելու միջոց է գտել. փոխանցում է News.am-ը՝ Gazeta.ru-ին յղումով։

Duckduckgo-ն նշել է, որ յայտնի անվճար Android յաւելւածների վերլուծութիւնը ցոյց է տւել, որ դրանց աւելի քան 96%-ը պարունակում է հետեւելու գործիքներ: Ամէնից յաճախ դրանք Google-ը կամ Facebook-ն են։ Այս թրեքերների արգելափակման համակարգը թոյլ է տալիս դադարեցնել օգտատէրերի տեղեկատւութեան փոխանցումը տեխնոլոգիական հսկաների շտաբեր եւ տասնեակ գովազդային ցանցեր։ Android-ի համար Tracking Protection-ն արդէն հասանելի է Duckduckgo-ի դիտարկիչի բետա տարբերակում:

DuckDuckGo-ի արտադրանքի տնօրէն Փիթէր Դոլանժսկին ասել է, որ գործառոյթը հիմնականում պատճէնում է այն կարգաւորումները, որոնք Apple-ը ներկայացրել է iOS-ում օգտատէրերի գաղտնիութեան համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։