Հա

Այլ

23/11/2021 - 12:10

Meta-ն յետաձգում է կոդաւորւած հաղորդագրութիւնների ներդրումը Facebook-ում եւ Instagram-ում մինչեւ 2023 թւականը

Meta-ն յետաձգում է կոդաւորւած հաղորդագրութիւնների ներդրումը Facebook-ում եւ Instagram-ում մինչեւ 2023 թւականը: Պատճառը երեխաների անվտանգութեան հարցերով կազմակերպութիւնների կողմից քննադատութիւնն է: 

«alikonline.ir» - Meta-ն յետաձգում է կոդաւորւած հաղորդագրութիւնների ներդրումը Facebook-ում եւ Instagram-ում մինչեւ 2023 թւականը: Պատճառը երեխաների անվտանգութեան հարցերով կազմակերպութիւնների կողմից քննադատութիւնն է: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է habr.com-ը։

Մեծ Բրիտանիայում Երեխաների նկատմամբ դաժանութեան կանխարգելման ազգային ընկերութիւնը (NSPCC) յայտարարել է, որ անձնական հաղորդագրութիւնները «համացանցում երեխաների դէմ բռնութեան առաջին գիծն են», քանի որ միջանցիկ ծածկագրումը թոյլ չի տալիս իրաւապահներին եւ տեխնոլոգիական հարթակներին տեսնել հաղորդագրութիւններ։   

Facebook-ի եւ Instagram-ի մայր ընկերութեան՝ Meta-ի անվտանգութեան ղեկավար Անտիգոնէ Դեւիսը Sunday Telegraph-ին տւած մեկնաբանութիւնում ասել է, որ կոդաւորման գործընթացը կը սկսւի 2023 թւականին, որպէսզի ընկերութիւնը «կարողանայ ամէն ինչ ճիշտ անել»:

Դեւիսն ասել է, որ Meta-ն օգնում է յայտնաբերել իրաւախախտումները չկոդաւորւած տւեալների, հաշիւների մասին տեղեկատւութեան եւ օգտատէրերի հաշւետւութիւնների միջոցով: Այնուամենայնիւ, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթէլը կտրականապէս դէմ է այդ կոդաւորմանը. նա պնդում է, որ դա «լրջօրէն» կը սահմանափակի իրաւապահ մարմինների՝ յանցագործներին քրէական հետապնդման ենթարկելու կարողութիւնը:      

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։