Հա

Այլ

05/12/2021 - 08:10

SpaceX-ը արձակման տարեկան ռեկորդ է սահմանել

Ամերիկեան SpaceX ընկերութիւնը սեփական Falcon 9 ծանր հրթիռի արձակման տարեկան ռեկորդ է սահմանել։

«alikonline.ir» - Ամերիկեան SpaceX ընկերութիւնը սեփական Falcon 9 ծանր հրթիռի արձակման տարեկան ռեկորդ է սահմանել. ըստ News.am-ի՝ յայտնում է LentaRu-ն՝ յղում անելով SpaceNews-ին։

2021 թւականի դեկտեմբերի 3-ի դրութեամբ, նման կրիչների 27 մեկնարկ է իրականացւել։ Falcon 9-ի 26 արձակումները ներառող ռեկորդը սահմանւել է 2020 թւականին։

SpaceNews-ը յիշեցնում է, որ «2021 թւականին Falcon 9 առաքելութիւններից շատերը Starlink-ի համար օգտակար ծանրաբեռնւածութիւն են կրել»։

Դեկտեմբերին SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում յայտնել էր, որ տիեզերական աղբի հետ բախման հաւանականութիւնը նւազեցնելու համար ընկերութիւնը փոխել է Starlink որոշ արբանեակների ուղեծրերը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։