Հա

Այլ

05/12/2021 - 09:55

Գիտնականները պատմել են, թէ երբ է Հիւսիսային Սառուցեալ ովկիանոսը սկսել տաքանալ

Մասնագէտները վերականգնել են ջրի ջերմաստիճանի փոփոխութիւնները Ֆրամ նեղուցում, որը գտնւում է Գրենլանդիա կղզու եւ Շպիցբերգէն արշիպելագի միջեւ։ Գիտնականների միջազգային խմբի ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ Հիւսիսային Սառուցեալ ովկիանոսը դեռեւս 20-րդ դարի սկզբին է սկսել տաքանալ։ 

«alikonline.ir» - Մասնագէտները վերականգնել են ջրի ջերմաստիճանի փոփոխութիւնները Ֆրամ նեղուցում, որը գտնւում է Գրենլանդիա կղզու եւ Շպիցբերգէն արշիպելագի միջեւ։ Գիտնականների միջազգային խմբի ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ Հիւսիսային Սառուցեալ ովկիանոսը դեռեւս 20-րդ դարի սկզբին է սկսել տաքանալ։ Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ յղում անելով EurekAlert-ին։

Օգտագործելով ծովային միկրոօրգանիզմների մէջ յայտնաբերւած քիմիական հետքերը՝ մասնագէտները պարզել են, որ Հիւսիսային Սառուցեալ ովկիանոսը սկսել է արագ տաքանալ անցոալ դարասկզբին, երբ Ատլանտիկայից սկսել են հոսել աւելի տաք եւ աղի ջրեր: Այս երեւոյթը նախորդել է ժամանակակից գործիքային չափումներով փաստագրւած տաքացմանը:

1900 թւականից ովկիանոսի ջերմաստիճանը բարձրացել է մօտ 2 աստիճանով, այդ ընթացքում ծովի սառոյցը նահանջել է, իսկ աղիութիւնը՝ աճել։

Հետազօտողները նշում են, որ աշխարհի բոլոր ովկիանոսները տաքանում են կլիմայի փոփոխութեան պատճառով, սակայն Հիւսիսային Սառուցեալ ովկիանոսը՝ ամենափոքրն ու սակավաջուրը, ամենաարագն է տաքանում: Մասնագէտների կարծիքով՝ Արկտիկայում տաքացման տեմպերն աւելի քան երկու անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը։ Հիւսիսային Սառուցեալ ովկիանոսը յատկապէս ակտիւօրէն տաքանում է վերջին 20 տարիների ընթացքում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։