Հա

Այլ

05/12/2021 - 11:00

Գիտնականները պարզել են, թէ ինչն է omicron-շտամին «աւելի մարդկային» դարձրել

Կորոնավիրուսի omicron-շտամը կարող է ձեռք բերել իր մուտացիաներից մէկը՝ ընդհանուր մրսածութիւն առաջացնող վիրուսից գենետիկ նիւթի մի կտոր վերցնելով: Այսպիսի եզրակացութեան են եկել տւեալների վերլուծութեան մէջ մասնագիտացած nference ընկերութեան փորձագէտները:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի omicron-շտամը կարող է ձեռք բերել իր մուտացիաներից մէկը՝ ընդհանուր մրսածութիւն առաջացնող վիրուսից գենետիկ նիւթի մի կտոր վերցնելով: Այսպիսի եզրակացութեան են եկել տւեալների վերլուծութեան մէջ մասնագիտացած nference ընկերութեան փորձագէտները. յայտնում է News.am-ը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով։

Փորձագէտները պարզել են, որ նշւած գենետիկական յաջորդականութիւնը չի յայտնաբերւել SARS-CoV-2-ի նախորդ տարբերակներում, սակայն այն կարելի է յայտնաբերել այլ վիրուսներում, այդ թւում՝ շնչառական, ինչպէս նաեւ՝ մարդու գենոմում։

«Այս հատւածը ներառելով՝ omicron-ը դարձել է աւելի մարդկային, ինչը թոյլ կը տայ նրան խուսափել իմունային համակարգի յարձակումներից»,- պարզաբանել է հետազօտական խմբի ղեկավար Վենկի Սունդարաջանը։

Նրա կարծիքով՝ այս մոդիֆիկացիայի շնորհիւ վիրուսի համար աւելի հեշտ է մի օրգանիզմից միւսին անցնելը, սակայն հիւանդութիւնն ինքնին կանցնի թեթեւ կամ առանց ախտանիշների։

Համաձայն աւելի վաղ ուսումնասիրութիւնների՝ թոքերի եւ աղեստամոքսային տրակտի բջիջները կարող են միաժամանակ պարունակել ինչպէս SARS-CoV-2, այնպէս էլ սովորական մրսածութեան վիրուս: Հետագայում նման համախտանիշը դառնում է վիրուսային ռեկոմբինացիայի հիմք (գործընթաց, երբ երկու վիրուս վարակում են նոյն բջիջը, ստեղծում իրենց սեփական եւ նոր պատճէնները՝ երկու «ծնողների» գենետիկ կտորներով-ԽՄԲ.):

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։