Pantone գոյնի ինստիտուտը յայտարարել է 2022թ․-ի գոյնը։ Այն կապոյտի երանգ է, որը նախկինում գոյութիւն չի ունեցել․ այն ստացել է Very Peri երանգը։ Այս մասին յայտնի է դարձել ինստիտուի կայքում արւած հրապարակումից։
«alikonline.ir» - Pantone գոյնի ինստիտուտը յայտարարել է 2022թ․-ի գոյնը։ Այն կապոյտի երանգ է, որը նախկինում գոյութիւն չի ունեցել․ այն ստացել է Very Peri երանգը։ Այս մասին յայտնի է դարձել ինստիտուի կայքում արւած հրապարակումից։ Տեղեկացնում է News.am-ը:
Pantone-ի մասնագէտները պատմութեան ընթացքում առաջին անգամ այն ինքնուրոյն են մշակել։ Գոյնը «ոգեշնչում է ստեղծարարութեան եւ ստեղծագործական մօտեցման», կարծում է Լեատրիս Այզմանը՝ Pantone-ի գործադիր տնօրէնը։ Նրա խօսքով՝ «այն կապոյտ բոլոր երանգներից ամենաերջանիկն ու ջերմն է, որը նորարարութեան ոգեշնչող միքս է ներմուծում»։