Հա

Այլ

12/12/2021 - 08:20

Արեւանման աստղի վրայ աղէտալի բռնկում են նկատել

Աստղագէտները հետեւել են, թէ ինչպէս է արեւանման EK Draconis աստղն էներգիայի զանգւածային պոռթկում առաջացնում, որը գերազանցում է Արեգակնային համակարգում երբեւէ գրանցւած ամէն ինչ: Նման ուժգնութեան կորոնային զանգւածի արտանետումը կարող է աղէտալի վնաս պատճառել ուղեծրում գտնւող արբանեակներին եւ Երկրի էլեկտրական ցանցերին:

«alikonline.ir» - Աստղագէտները հետեւել են, թէ ինչպէս է արեւանման EK Draconis աստղն էներգիայի զանգւածային պոռթկում առաջացնում, որը գերազանցում է Արեգակնային համակարգում երբեւէ գրանցւած ամէն ինչ: Նման ուժգնութեան կորոնային զանգւածի արտանետումը կարող է աղէտալի վնաս պատճառել ուղեծրում գտնւող արբանեակներին եւ Երկրի էլեկտրական ցանցերին: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդւում է Nature Astronomy ամսագրում հրապարակւած յօդւածում:

2020 թւականի ապրիլին գիտնականները արձանագրել են, թէ ինչպէս է EK Draconis-ը կւադրիլիոն կիլոգրամ զանգւածով շիկացած պլազմայի ամպ արտանետում: Սա աւելի քան տասն անգամ գերազանցում է ամենահզօր կորոնային զանգւածի արտանետումը, որը երբեւէ գրանցւել է արեւանման աստղից: Դիտարկումներն իրականացւել են TESS տիեզերական աստղադիտակի եւ Կիոտոյի համալսարանի SEIMEI աստղադիտակի միջոցով։

Յայտնի է, որ գերբռնկումները յաճախ են տեղի ունենում արեւանման երիտասարդ աստղերի վրայ։ Տեսականօրէն նման երեւոյթ կարող է տեղի ունենալ նաեւ Արեգակի վրայ՝ մի քանի հազար տարին մէկ յաճախականութեամբ։ Սակայն յայտնի չէր` արդեօք նման երեւոյթը կարող է կորոնային զանգւածի գերհզօր արտանետում առաջացնել։ Գիտնականները պարզել են, որ 2020 թւականին EK Draconis-ի վրայ արտանետման պատճառ է դարձել հէնց դրանից 30 րոպէ առաջ տեղի ունեցած գերբռնկումը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։