Հա

Այլ

18/12/2021 - 08:26

Յայտնաբերւել է 1000-ից աւելի ոտքեր ունեցող առաջին հազարոտնուկը

Աւելի քան 1000 ոտքերով առաջին հազարոտնուկի յայտնաբերման մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին հաղորդւել է Scientific Reports-ում:

«alikonline.ir»-Աւելի քան 1000 ոտքերով առաջին հազարոտնուկի յայտնաբերման մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին հաղորդւել է Scientific Reports-ում. յայտնում է News.am-ը:

Մինչ այս նման արարածների համար ոտքերի առաւելագոյն յայտնի թիւը չէր գերազանցում 750-ը, ուստի այս յայտնագործութիւնը գիտական ​​աշխարհում սենսացիա դարձաւ։

Հազարոտնուկը յայտնաբերւել է Արեւմտեան Աւստրալիայում՝ 60 մետր խորութեան տակ գտնւող հորատանցքում՝ հանքանիւթ որոնելիս: Գիտնականները հաշւել են 1306 ոտք՝ աւելի շատ, քան որեւէ այլ յայտնի կենդանի արարածի մօտ: Այն պատկանում է Eumillipes persephone կոչւող նոր տեսակին: Յայտնագործութեան հեղինակները կարողացել են չափել նոր տեսակի չորս ներկայացուցիչների եւ պարզել, որ դրանց բնորոշ են երկար թելանման մարմիններ՝ բաղկացած 330 հատւածից՝ 1 սանտիմետրից պակաս լայնութեամբ եւ մօտ 10 սանտիմետր երկարութեամբ: Չունեն աչքեր, ունեն կարճ ոտքեր, կոնաձեւ գլուխներ:

Տեսակների միջեւ փոխյարաբերութիւնները վերլուծելուց յետոյ, գիտնականները պարզեցին, որ նոր տեսակը կարող է կապւած լինել ոտքերի քանակով նախկին ռեկորդակիրի՝ Illacme plenipes կալիֆորնիական հազարոտնուկի տեսակի հետ, որը յայտնաբերւել է 2012 թւականին: Գիտնականները կարծում են, որ ոտքերի եւ հատւածների նման մեծ քանակութիւն այս տեսակների մօտ առաջացել է մղիչ ուժեր առաջացնելու անհրաժեշտութեամբ, որոնք շարժւում են հողային միջավայրերի նեղ անցքերով, որտեղ ապրում են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։