Հա

Այլ

19/12/2021 - 11:30

Ջինսէ տաբատի փոքրիկ գրպանիկի պատմութիւնը

Ջինսէ տաբատի փոքր գրպանն առաջին անգամ լայնօրէն օգտագործւել է Levi's ընկերութեան կողմից 1890 թւականին ստեղծւած Lot 501 մոդելում: Ինչ նպատակով է փոքրիկ գրպանը յօրինւել եւ ինչու է այն մինչ այժմ օգտագործւում, պատմել է The Sun-ը։ 

«alikonline.ir» - Ջինսէ տաբատի փոքր գրպանն առաջին անգամ լայնօրէն օգտագործւել է Levi's ընկերութեան կողմից 1890 թւականին ստեղծւած Lot 501 մոդելում: Ինչ նպատակով է փոքրիկ գրպանը յօրինւել եւ ինչու է այն մինչ այժմ օգտագործւում, պատմել է The Sun-ը։ Տեղեկացնում է Panorama.am-ը:

Ի սկզբանէ գրպանը նախատեսւած էր շղթայով ժամացոյցները պահելու համար։

Եւ թէպէտ ներկայում մարդիկ շղթայի վրայ ժամացոյց չեն կրում, այնուհանդերձ ընկերութիւնը որոշել է պահպանել այս դետալն իր արտադրանքի վրայ, որպէսզի պահպանի խորհրդանշական ջինսէ մոդելի օրիգինալ դիզայնը:

Իսկ ներկայում մարդիկ նախընտրում են փոքրիկ գրպանում պահել մատանիներ, լուցկիներ, մետաղադրամներ կամ նոյնիսկ բանալիներ:

 

Յարակից լուրեր

  • Աշխարհի ամենամեծ ջինսը յայտնւել է Գինէսի ռեկորդների գրքում
    Աշխարհի ամենամեծ ջինսը յայտնւել է Գինէսի ռեկորդների գրքում

    Չիլիի «Paris» հանրախանութների ցանցը, որը պատկանում է «Cencosud» միջազգային ընկերութեանը, յայտնւել է Գինէսի ռեկորդների գրքում աշխարհում՝ ամենամեծ ջինսի ստեղծման համար: 

  • Ինչի՞ համար են ջինսէ տաբատի վրայի մետաղական օղակները
    Ինչի՞ համար են ջինսէ տաբատի վրայի մետաղական օղակները

    Երեւի բոլորն են նկատել ջինսէ տաբատի գրպանների վրայ եղած մետաղական օղակները, սակայն քչերը գիտեն, թէ ինչի համար են դրանք անհրաժեշտ:
    Ինչպէս նշում է «The Independent»-ը, դրանք ամրացւում են հագուստի այն հատւածներում, որտեղ կրողի շարժումների հետեւանքով պատռւածք առաջանալու հաւանականութիւնն առաւել մեծ է: Այս օղակներն օգնում են, որպէսզի գործւածքը չպատռւի ու, ըստ այդմ, հնարաւորինս երկար ծառայի կրողին:

  • Թէ ինչի համար է ջինսի տաբատի գրպանի միջի փոքր գրպանիկը
    Թէ ինչի համար է ջինսի տաբատի գրպանի միջի փոքր գրպանիկը

    «The Independent»-ը բացայայտել է, թէ ինչի համար է իրականում ջինսի տաբատի փոքր, ուղղանկիւնի եւ բաւականին անյարմար գրպանիկը:
    Ըստ աղբիւրի՝ դա ջինսի հանրայայտ մոդելաւորողներից Լեւա Սթրոսի յղացումն է: Մինչ շատերը կարծում են, թէ գրպանիկը մանրադրամ պահելու համար է կամ նոյնիսկ մեր դարում արդէն՝ բջջայինների, իրականում դա նախատեսւած է գրպանի ժամացոյցի համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։