Հա

Այլ

19/12/2021 - 13:15

Գիտնականները նշել են, թէ ինչպիսին են եղել ովկիանոսները 500 միլիոն տարի առաջ

Ելի համալսարանի (ԱՄՆ) հետազօտողները եկել են այն եզրակացութեան, որ Երկրի հնագոյն ովկիանոսները, ամենայն հաւանականութեամբ, զգալիօրէն աւելի աղի էին, քան ներկայում։ Այս բացայայտումը կարող է յանգեցնել մեր մոլորակի կլիմայի, մթնոլորտի եւ կեանքի զարգացումն աւելի լաւ հասկանալուն: 

«alikonline.ir» - Ելի համալսարանի (ԱՄՆ) հետազօտողները եկել են այն եզրակացութեան, որ Երկրի հնագոյն ովկիանոսները, ամենայն հաւանականութեամբ, զգալիօրէն աւելի աղի էին, քան ներկայում։ Այս բացայայտումը կարող է յանգեցնել մեր մոլորակի կլիմայի, մթնոլորտի եւ կեանքի զարգացումն աւելի լաւ հասկանալուն: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է Phys.org-ը։

Գիտնականները կարծում են, որ աղի պարունակութիւնն ովկիանոսներում Երկրի գոյութոան առաջին 500 միլիոն տարում հասել է 7.5 տոկոսի։ Համեմատութեան համար. ժամանակակից ովկիանոսները պարունակում են մօտ 2.5 տոկոս աղ։

«Սա միայն հնագույն ովկիանոսի քիմիական բաղադրութեան վերծանման սկիզբն է, քանի որ կան անյայտ շատ բաներ, բայց հիմա մենք ամուր հիմք ունենք, որի վրայ կարելի է յենւել»,- նշել է  հետազօտութեան հեղինակ Ջուն Կորենագան (Jun Korenaga)։ Հետազօտութիւնը հրապարակւել է Proceedings of the National Academy of Science ամսագրում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։