Հա

Այլ

21/12/2021 - 08:20

Հիմալայներում սառցադաշտերը գլոբալ տաքացման պատճառով «բացառիկ» արագութեամբ են հալչում

Հիմալայներում սառցադաշտերը գլոբալ տաքացման պատճառով «բացառիկ» արագութեամբ են հալչում, ինչը սպառնում է Ասիայում միլիոնաւոր մարդկանց ջրամատակարարմանը:

«alikonline.ir» - Հիմալայներում սառցադաշտերը գլոբալ տաքացման պատճառով «բացառիկ» արագութեամբ են հալչում, ինչը սպառնում է Ասիայում միլիոնաւոր մարդկանց ջրամատակարարմանը. յայտնում է News.am-ը՝ USA Today-ին յղումով:

Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ Հիմալայներում սառցադաշտերը շատ աւելի արագ են փոքրանում, քան աշխարհի այլ մասերում։

«Մեր արդիւնքները յստակ ցոյց են տալիս, որ հիմալայեան սառցադաշտերի սառոյցը հալւում է այնպիսի արագութեամբ, որն առնւազն 10 անգամ գերազանցում է անցեալ դարերի միջին արագութեանը»,- յայտարարել է Լիդսի համալսարանից հետազօտութեան առաջատար հեղինակ Ջոնաթան Քարիւիկը: «Կորուստների տեմպերի այս արագացումն ի յայտ է եկել միայն վերջին մի քանի տասնամեակների ընթացքում եւ համընկնում է մարդու գործունէութեան հետեւանքով առաջացած կլիմայի փոփոխութեան հետ»:

Հետազօտողները հաշւել են, որ վերջին մի քանի հարիւր տարիների ընթացքում հիմալայեան սառցադաշտերը կորցրել են իրենց տարածքի մօտ 40%-ը:

Սառցադաշտերը ջրի կարեւոր աղբիւր են լեռներում ապրող մօտ 250 միլիոն մարդու եւ ներքեւում՝ գետերի հովիտներում ապրող եւս 1.65 միլիարդ մարդու համար:

Հիմալայեան լեռնաշղթան Անտարկտիդայից եւ Արկտիկայից յետոյ աշխարհում երրորդ ամենամեծ սառցէ շերտն է: Տարածաշրջանը յաճախ անւանում են «աշխարհի երրորդ բեւեռ»՝ իր հսկայական սառցէ պաշարների պատճառով, եւ այստեղ են գտնւում Էվերեստը, K2-ը ու այլ խորհրդանշական գագաթներ:

 

Յարակից լուրեր

  • Մարսի վրայ հաստ սառցակտորներ են յայտնաբերւել
    Մարսի վրայ հաստ սառցակտորներ են յայտնաբերւել

    Աստղագէտներն ութ հաստ սառցակտոր են յայտնաբերել Մարս մոլորակի վրայ, որոնք մինչ այդ անյայտ էին: Սառոյցի կտորները բազմաշերտ են, եւ գիտնականները յոյս ունեն, որ դրանց ուսումնասիրութիւնը թոյլ կը տայ աւելի շատ տեղեկութիւններ ստանալ Մարսի կլիմայական պատմութեան մասին: Այս մասին ասւում է ՆԱՍԱ-ի (Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութիւն) կայքում:

  • ՆԱՍԱ. «Արկտիկայի սառոյցների նւազեցումն ամռանը հասել է ռեկորդային ցուցանիշների»
    ՆԱՍԱ. «Արկտիկայի սառոյցների նւազեցումն ամռանը հասել է ռեկորդային ցուցանիշների»

    Հիւսիսային բեւեռային գլխարկի վիճակի դիտարկումների ամբողջ պատմութեան ընթացքում Արկտիկայում սառոյցի մակերեսի նւազեցումն ամռան ընթացքում արդէն չորրորդ տարին հասնում է ռեկորդային ցուցանիշների՝ 4.6 միլիոն քառակուսի կիլոմետրի, ինչը մօտ 1.6 միլիոնով ցածր է վերջին 20 տարւայ միջին ցուցանիշներից

  • Գիտնականները բացայայտել են Վեստայի մակերեսի գաղտնիքը
    Գիտնականները բացայայտել են Վեստայի մակերեսի գաղտնիքը

    Իր չափսերով ու զանգւածով խոշորագոյն Վեստա աստղակերպի մակերեսի զգալի մասը ծածկւած է ջրային սառոյցի բարակ շերտով։ Նման եզրակացութեան են հանգել ամերիկացի ու ֆրանսիացի գիտնականները։

  • Մարսի վրայ սառոյց է յայտնաբերւել
    Մարսի վրայ սառոյց է յայտնաբերւել

    NASA-ի մարսեան ամենահին ուղեծրային արբանեակից տեալների մանրակրկիտ վերլուծութիւնը յանգեցրել է արդիւնքների, որոնք անսպասելի էին գիտնականների համար՝ Կարմիր մոլորակը թաքցնում է ջրային սառոյցը այնտեղ, որտեղ այն չպէտք է լինէր:

  • Գիտնականները հաշւել են երկրագնդի բոլոր լճերի քանակը
    Գիտնականները հաշւել են երկրագնդի բոլոր լճերի քանակը

    Շւեդ եւ էստոնացի գիտնականներն առաջին անգամ կատարել են երկրագնդում գոյութիւն ունեցող բոլոր լճերի քանակի հաշւարկ,- յայտնում է «lenta.ru»-ն:
    Պարզւում է՝ աշխարհում կան 117 մլն հատ լճեր, որոնք ծածկում են երկրի համարեա 4%-ը: Չեն հաշււել Գրենլանդիայի եւ Անտարկտիդայի սառոյցների տակ գտնւող լճերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։