Հա

Այլ

23/12/2021 - 08:20

Գիտնականները դինոզաւրի՝ ձւում լաւ պահպանւած սաղմ են յայտնաբերել

Գիտնականների վերջին յայտնագործութիւններից մէկը, որը դինոզաւրի ձուն է ներսում լաւ պահպանւած փոքրիկ արարածով, նոր պատկերացում է տալիս դինոզաւրերի եւ թռչունների միջեւ կապի մասին:

«alikonline.ir» - Գիտնականների վերջին յայտնագործութիւններից մէկը, որը դինոզաւրի ձուն է ներսում լաւ պահպանւած փոքրիկ արարածով, նոր պատկերացում է տալիս դինոզաւրերի եւ թռչունների միջեւ կապի մասին:

Ինչպէս փոխանցում է Tert.am-ը՝ CNN-ի յղումով, խօսքը 70 մլն տարւայ բրածոյի մասին է, որում պահպանւել է փոքր կենդանու սաղմնային կմախքը: Այն անւանւել է «Փոքրիկ Ինլիան»՝ Չինաստանի թանգարանի պատւին, որտեղ ներկայ պահին պահւում է:

Ըստ կմախի տեսքի՝ գիտնականները վերականգնել են պատկերը, թէ ինչպիսի տեսք կունենար կենդանին սաղմնային վիճակում, արդիւնքում պարզ է դարձել, որ այն թռչնի պէս կորացած դիրքում է եղել:
«Դինոզաւրի ձագերի ոսկորները փոքր եւ փխրուն են լինում եւ հազւադէպ են հանդիպում լաւ պահպանւած բրածոյի տեսքով: Այս առումով, այս յայտնագործութիւնը յաջողութիւն է: Սա եզակի նմուշ է: Ես դինոզաւրերի ձւերի հետ աշխատել եմ 25 տարի եւ դեռեւս նման բան չէի տեսել»,- ասել է Կանադայի Կալգարիի համալսարանի երկրագիտութեան ամբիոնի դոցենտ Դարլա Զելենիցկին:

Ձւի երկորութիւնը 17 սմ է, իսկ դինոզաւրի երկարութիւնը գնահատւում է 27 սմ: Մասնագէտների կարծիքով՝ եթէ այն ապրէր, հասուն տարիքում կունենար 2-3 մետր երկարութիւն:

Ըստ օւիրապտորիդների (բուսակեր դինոզաւրերի տեսակ) սաղմերի՝ հետազօտոութեան համաձայն՝ գիտնականները եզրակացութեան են եկել, որ դրանք շարժւում եւ փոխում էին իրենց դիրքը ձւից դուրս գալուց առաջ, ինչպէս թռչունների ձագերը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։