Հա

Այլ

25/12/2021 - 08:20

Տասմանիայի ափերին 22 տարւայ մէջ առաջին անգամ նկատւել է հազւադէպ «քայլող» ձուկ

Տասմանիայի ափերին 22 տարւայ մէջ առաջին անգամ նկատւել է կարճագլուխ ձկնատեսակների ընտանիքին պատկանող հազւադէպ «քայլող» ձուկ, որն ապրում է միայն Աւստրալիայում։

«alikonline.ir» - Տասմանիայի ափերին 22 տարւայ մէջ առաջին անգամ նկատւել է կարճագլուխ ձկնատեսակների ընտանիքին պատկանող հազւադէպ «քայլող» ձուկ, որն ապրում է միայն Աւստրալիայում. տեղեկացնում է News.am-ը՝ BBC-ին յղումով։

Վերջին անգամ վարդագոյն «քայլող» ձկան տեսել է մի ջրասուզակ Տասմանիայի ափերի մօտ 1999թ.։

Պաշտօնական անձինք, մտահոգւելով ձկան գոյատեւման խնդիրներով, վերջերս այդ ձկնատեսակը համարել են անհետացման սպառնալիքի առջեւ կանգնած։

Բայց աւստրալացի հետազօտողներն ասում են, որ այն նորից հանդիպել է խորջրեայ խցիկի տեսագրութիւնում, որն այս տարի արւել էր ծովային պարկում։

Գիտնականները կարծում էին, թէ այն սակաւաջրային ձկնատեսակ էր, որն ապրում է պաշտպանւած ծովախորշերում, բայց այժմ յայտնաբերւել է 150 մ խորութեան վրայ Տասմանիայի վայրի հարաւային ափին։

«Այս հետաքրքիր յայտնագործութիւնն էլ յոյս է ներշնչում, որ վարդագոյն ձկնատեսակը կը գոյատեւի նաեւ հետագայում, քանի որ ակնյայտ է, որ աւելի լայն բնակութեան միջավայր եւ մեծ տարածում ունի, քան կարծում էին մինչ այժմ»,- ասել է առաջատար հետազօտող եւ ծովային կենսաբան Նեւիլ Բարէթը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։