Հա

Այլ

26/12/2021 - 08:06

Աւելի քան 17 մետր երկարութիւն, 45 տոննա քաշ. հսկայ ծովային կենդանու բրածոյի յայտնաբերումը նոր էւոլիւցիոն տեսութիւնների է յանգեցրել

ԱՄՆ-ում հսկայ ծովային կենդանու գանգի յայտնաբերումն հնարաւորութիւն է տւել գիտնականներին՝ նոր տեսութիւններ բացայայտելու էւոլիւցիայի արագութեան մասին. հաղորդում է Tert.am-ը՝ CNN-ին յղումով:

«alikonline.ir»- ԱՄՆ-ում հսկայ ծովային կենդանու գանգի յայտնաբերումն հնարաւորութիւն է տւել գիտնականներին՝ նոր տեսութիւններ բացայայտելու էւոլիւցիայի արագութեան մասին. հաղորդում է Tert.am-ը՝ CNN-ին յղումով:
Խօսկը հսկայական իխթիոզաւրի բրածոյի մասին է, որի գանգը միայն գրեթէ երկու մետր երկարութիւն ունի: Մարմնի երկարութիւնը մասնագէտների գնահատմամբ կը կազմէր աւելի քան 17 մետր, իսկ քաշը՝ 45 տոննա: Բրածոն յայտնաբերւել է Նեւադայում:
Իխթիոզաւրերը խոշոր ծովային արարծներ էին, որոնք ծովում բնակւել են աւելի քան 2 մլն տարի առաջ: Տւեալ բրածոյի գանգի ուսումնասիրութեան արդիւնքում նոր տեսակ է յայտնաբերւել:
Ուսումնասիրութիւնը մաս է կազմել առաւել լայնամասշտաբ աշխատանքի, որը նախաձեռնել է գիտնականների միջազգային թիմը՝ հասկանալու համար, թէ որքան արագ է էւոլոցիայի ենթարկւել իխթիոզաւրի մարմինը՝ կետերի համեմատ, որոնք սկզբնապէս նոյնպէս չորքոտանի ցամաքային կենդանիներ են եղել նախքան ծովում բանկութիւն հաստատելը, ինչպէս եւ իխթիոզաւրերը:
Վերջիններս հսկայական մարմին են ձեռք բերել էւոլիւցիոն առումով կարճ ժամանակահատւածում՝ մօտ 3 մլն տարում: Համեմատութեան համար կետերին իրենց ամենամեծ չափսերին հասել 45 մլն տարում, ինչպէս նշում են գիտնականները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։