Հա

Այլ

28/12/2021 - 11:10

Շւէյցարիայի Բազէլի համալսարանի գիտնականները մարդու մարմնի նոր մաս են յայտնաբերել

Շւէյցարիայի Բազէլի համալսարանի կենսաբժշկութեան բաժնի գիտնականները յայտնաբերել են մարդու մարմնի նոր մաս՝ ծամելու հատւածում մկանների խորը շերտ, որը ծամելիս բարձրացնում է ստորին ծնօտը:

«alikonline.ir» - Շւէյցարիայի Բազէլի համալսարանի կենսաբժշկութեան բաժնի գիտնականները յայտնաբերել են մարդու մարմնի նոր մաս՝ ծամելու հատւածում մկանների խորը շերտ, որը ծամելիս բարձրացնում է ստորին ծնօտը: Մինչ այս յայտնագործութիւնը ենթադրւում էր, որ ծամելու մկանն ունի միայն երկու շերտ. առաջին շերտը խորն է, իսկ երկրորդը՝ մակերեսային, ըստ Tert.am-ի՝ գրում է Life Science-ը։ 

Նշւում է, որ այս մկանը երրորդ շերտն է եւ կրիտիկական նշանակութիւն ունի ծամելու եւ ծնօտ-գանգի կայուն կապի համար: Այս շերտը օգնում է կայունացնել ստորին ծնօտը. դա համակարգի միակ մասն է, որը կարող է ծնօտի ոսկորը յետ քաշել:

Գիտնականների թիմը յայտնագործութիւնն արել է, երբ հետազօտել է մարդկանց մարմինները ֆորմալդէհիդում: Նրանք առաջարկել են մկանների այս շերտը Musculus masseter pars coronidea անւանել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։