Շւէյցարիայի Բազէլի համալսարանի կենսաբժշկութեան բաժնի գիտնականները յայտնաբերել են մարդու մարմնի նոր մաս՝ ծամելու հատւածում մկանների խորը շերտ, որը ծամելիս բարձրացնում է ստորին ծնօտը:
«alikonline.ir» - Շւէյցարիայի Բազէլի համալսարանի կենսաբժշկութեան բաժնի գիտնականները յայտնաբերել են մարդու մարմնի նոր մաս՝ ծամելու հատւածում մկանների խորը շերտ, որը ծամելիս բարձրացնում է ստորին ծնօտը: Մինչ այս յայտնագործութիւնը ենթադրւում էր, որ ծամելու մկանն ունի միայն երկու շերտ. առաջին շերտը խորն է, իսկ երկրորդը՝ մակերեսային, ըստ Tert.am-ի՝ գրում է Life Science-ը։
Նշւում է, որ այս մկանը երրորդ շերտն է եւ կրիտիկական նշանակութիւն ունի ծամելու եւ ծնօտ-գանգի կայուն կապի համար: Այս շերտը օգնում է կայունացնել ստորին ծնօտը. դա համակարգի միակ մասն է, որը կարող է ծնօտի ոսկորը յետ քաշել:
Գիտնականների թիմը յայտնագործութիւնն արել է, երբ հետազօտել է մարդկանց մարմինները ֆորմալդէհիդում: Նրանք առաջարկել են մկանների այս շերտը Musculus masseter pars coronidea անւանել: