Հա

Այլ

02/01/2022 - 10:20

Ինչպիսին կը լինի 2022 թւականը եւ ինչ կը բերի կենդանակերպի իւրաքանչիւր նշանին

2022 թւականը Կապոյտ ջրային վագրի տարի է, որի հիմնական խորհրդանիշներն են ջուրն ու ծառը։ 

ԽՈՅ (21 մարտից 20 ապրիլի)

Խոյերը միանշանակ կարող են իրենց կեանքում նոր էջ բացել։ Նրանց արագ արձագանգը, հանդուգնութիւնն ու նորարարական մտածողութիւնն ինչպէս երբեք տեղին կի լինեն գալիք տարում։ Պահպանէք ձեր սթափութիւնը եւ բռնէք կարեւոր հնարաւորութիւնների պոչը։

 

ՑՈՒԼ (21 ապրիլից 21 մայիսի)

Ցուլերին հեշտ չի լինի, քանի որ նրանց աշխարհ կը ներխուժեն յանկարծակի իրադարձութիւններ, որոնք կը պահանջեն ռիսկի դիմել՝ այն, ինչ Ցուլերը չեն սիրում։ Շրջապատող մարդկանց բուռն զգացմունքները նոյնպէս կարող են նաւակը ճօճել եւ դուրս բերել յարմարաւէտութեան գօտուց: Այնուամենայնիւ, եթէ հանգիստ վերաբերւէք տուրբուլենտութեան ժամանակահատւածներին, ապա կարելի է այս տարի իրական բեկում կատարել, որի արդիւնքները ձեզ հետ կը մնան առաջիկայ 18 տարիների ընթացքում:

 

ԵՐԿՒՈՐԵԱԿ (22 մայիսից 21 յունիսի)

Երկւորեակները, ընդհակառակը, կարող են ստանալ աւելի շատ կայունութիւն, որը նրանց յաճախ չի բաւականացնում։ Ծանօթութիւնները, ծրագրերը եւ հոբբին բաւարար չեն լինի, յատկապէս տարւայ երկրորդ կէսին, բայց աւելի հեշտ կը լինի առաջնահերթութիւն տալն ու ընտրութիւն կատարելը։

 

ԽԵՑԳԵՏԻՆ (22 յունիսից 23 յուլիսի)

Խեցգետինները կարող են յաջողութեան յոյս ունենալ յունւարից մայիս, ինչպէս նաեւ նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին: Իսկ այս տարւայ տուրբուլենտութեան ժամանակահատւածները կարող են նրանց տալ կառուցողական արագացում եւ ցոյց տալ նոր հնարաւորութիւններ։

 

ԱՌԻՒԾ (24 յուլիսից 23 օգոստոսի)

Առիւծները պէտք է կարգապահութիւն սովորեն, որպէսզի յաջողութեան հասնեն։ Այս տարին նրանց համար կարող է իսկական քաոս թւալ, բայց եթէ միացնեն կառուցւածքային մտածողութիւնը, առողջ ապրելակերպը եւ գործեն ըստ պլանի, անկախ ամէն ինչից, ապա նոյնիսկ քաոսը չի կարողանայ Ձեզ շեղել ճիշտ ուղուց։

 

ԿՈՅՍ (24 օգոստոսից 23 սեպտեմբերի)

Կոյսերը գալիք տարւանից կը ստանան մեծ քանակութեամբ հաճելի բոնուսներ, թէեւ տարւայ առաջին կէսի ընդհանուր ռոմանտիկութիւնը եւ թուլացումը կարող են նեարդայնացնել Ձեզ: Այնուամենայնիւ, 2022-ը հիանալի տարի է ռեսուրսի աւելացման համար՝ ինչպէս հոգեբանական, այնպէս էլ նիւթական:

 

ԿՇԵՌՔ (24 սեպտեմբերից 23 հոկտեմբերի)

Կշեռքներին կեանքը յաճախ կառաջարկի այնպիսի իրավիճակներ, որտեղ նրանք պէտք է սովորեն աւելի համարձակ, վճռական եւ նոյնիսկ որոշ չափով ագրեսիւ լինել: 2022 թւականը լաւ տարի է, որպէսզի առաջ մղէք առողջ եսասիրութիւնը եւ սովորէք պաշտպանել Ձեր շահերը։

 

ԿԱՐԻՃ (24 հոկտեմբերից 23 նոյեմբերի)

Կարիճների համար տարին իսկապէս ճակատագրական եւ փոխակերպումներով է լինելու։ Կարելի է ասել, որ նրանք պէտք է օձի նման փոխեն հին մաշկը․կեանքից շատ բան կը հեռանայ, որն արդէն դարձել է անհետաքրքիր եւ միայն դանդաղեցնում է զարգացումը: Գործընթացը հեշտ չէ, բայց արդիւնքում ամէն ինչ լաւ կը լինի։

 

ԱՂԵՂՆԱՒՈՐ (24 նոյեմբերից 21 դեկտեմբերի)

Աղեղնաւորները կարող են սպասել բարձր յաջողութեան։ Ընդ որում, եթէ տարւայ առաջին կէսին նրանց համար կարող է անհասկանալի լինել, թէ ինչպէս կիրառել այդ յաջողութիւնը, ապա մայիսի կէսերից կարելի է սկսել։ Սակայն, վայելել ռոմանտիկային եւ յարմարաւէտութեանը դա չի խանգարի։

 

ԱՅԾԵՂՋԻՒՐ (22 դեկտեմբերից 20 յունւարի)

Այծեղջիւրներն ամենից շատն են զգում աշխարհում տեղի ունեցող փոփոխութիւնները։ Այս տարի նրանք հնարաւորութիւն կունենան սինխրոնիզացնել այդ փոփոխութիւնները եւ ճիշտ ժամանակին յաճախ յայտնւել ճիշտ տեղում։ Կանխազգացումը եւ ինսայթները Ձեզ կօգնեն դրանում։

 

ՋՐՀՈՍ (21 յունւարից 19 փետրւարի)

Ջրհոսները կարող են բախւել սահմանափակումների, որոնք կը բարձրացնեն պատասխանատւութիւնը եւ կեանքի որոշ ոլորտներում արագ հասունանալու անհրաժեշտութեանը։ Այս տարի պէտք է սովորէք մնալ ազատ եւ անխոհեմ, անգամ գտնւելով դեդլայնների կոշտ սահմաններում։

 

ՁԿՆԵՐ (20 փետրւարից 20 մարտի) -

Այս տարին Ձկների համար յարմարաւէտ եւ հաճելի կը լինի․նրանք այլեւս կարիք չեն ունենայ սինխրոնիզացւել աշխարհի հետ, քանի որ հակառակը կը լինի: Դուք կարող էք համարձակօրէն սպասել յաջողութեան, ռոմանտիկ զգացմունքների եւ ոգեշնչման ալիքի:

 

News.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։