Հա

Այլ

03/01/2022 - 08:16

Պատմութեան մէջ առաջին անգամ իտալական օպերային թատրոնի երաժշտական ղեկավարը կին դիրիժոր կը լինի

Յունւարին կին դիրիժորն առաջին անգամ կը ստանձնի իտալական օպերային թատրոնի ղեկավարութիւնը, այս մասին ըստ՝ «News.am»-ի գրել է The Guardian-ը։

«alikonline.ir»- Յունւարին կին դիրիժորն առաջին անգամ կը ստանձնի իտալական օպերային թատրոնի ղեկավարութիւնը, այս մասին ըստ՝ «News.am»-իգրել է The Guardian-ը։

Բոլոնիայի իտալական Teatro Comunale-ի երաժշտական ​​ղեկավարը կը լինի ուկրայինացի դիրիժոր Օքսանա Լինիւը։

Նա իր պարտականութիւնները կը ստանձնի յունւարի 22-ից եւ երեք տարի կը ղեկավարի օպերային թատրոնը:

43-ամեայ Լինիւի խօսքով՝ ինքը զարմացել է, երբ իմացել է, որ պատմութեան մէջ է մտել՝ ստանալով առաջարկ Teatro Comunale-ից։

Լինիւը նախկինում եղել է Գրացի օպերային թատրոնի գլխաւոր դիրիժորը: Յուլիսին նա դարձել է առաջին կին դիրիժորը, ով բացել է Բայրոյթի օպերային փառատօնը Գերմանիայում դրա 145-ամեայ պատմութեան ընթացքում։ Նա Ռիխարդ Վագների «Թռչող հոլանդացին» օպերայի դիրիժորն էր, որին ներկայ է գտնւել նաեւ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկէլը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։