NASA-ն հրապարակել է շատ անսովոր աուդիօ ձայնագրութիւն, որն արւել է դեռեւս 2021 թւականի յունիսին Իւպիտերի ամենամեծ արբանեակի՝ Գանիմեդի՝ մոլորակին շատ մօտ թռիչքի ժամանակ: Գիտնականները դրա համար օգտագործել են Waves գործիքը, որը յատուկ նախագծւել է Իւպիտերի մագնիսոլորտի դաշտերն ու մասնիկները գրանցելու եւ վերծանելու համար։
«alikonline.ir» - NASA-ն հրապարակել է շատ անսովոր աուդիօ ձայնագրութիւն, որն արւել է դեռեւս 2021 թւականի յունիսին Իւպիտերի ամենամեծ արբանեակի՝ Գանիմեդի՝ մոլորակին շատ մօտ թռիչքի ժամանակ: Գիտնականները դրա համար օգտագործել են Waves գործիքը, որը յատուկ նախագծւել է Իւպիտերի մագնիսոլորտի դաշտերն ու մասնիկները գրանցելու եւ վերծանելու համար։ Տեղեկացնում է 168․am-ը:
Անցեալ շաբաթ Նոր Օռլեանում կայացած աստղագիտական ճեպազրոյցի ժամանակ ՆԱՍԱ-ի «Իւնոն» առաքելութեան գլխաւոր քննիչ Սքոթ Բոլթոնը ներկայացրեց բաղձալի 50 վայրկեան տեւողութեամբ ձայնագրութիւնը: Ի՞նչ ձայներ են լսւում մեր արեգակնային համակարգում:
«Այս սաունդթրեքը բաւականին վայրի է: Բայց այն ձեզ կը ստիպի ունենալ այնպիսի զգացողութիւն, ասես թռչում էք Գանիմեդի կողքով»,- ասել է Բոլթոնը ելոյթում։ «Եթէ ուշադիր լինէք, ձայնագրութեան կէսին կը լսէք յանկարծակի փոփոխութիւն դէպի աւելի բարձր յաճախականութիւններ. սա ազդանշում է մուտքը մագնիսոլորտի մէկ այլ շրջան»:
Ինչպէս գրում է Elle.ru-, թւում է, թէ մանկութեան տարիներին մենք այսպէս էինք պատկերացնում այլմոլորակայինների գաղտնի հաղորդագրութիւնները։