Հա

Այլ

09/01/2022 - 08:20

Լուսնի վրայ ջուր են գտել

Լուսնից հողի նմուշում, որը Երկիր է հասցւել չինական «Չանէ-5» աւտոմատ տիեզերական ապարատի միջոցով, ջուր են յայտնաբերել։ Ուսումնասիրութեանը նւիրւած յօդւածը հրապարակւել է Science Advances գիտական ​​ամսագրում:

«alikonline.ir» - Լուսնից հողի նմուշում, որը Երկիր է հասցւել չինական «Չանէ-5» աւտոմատ տիեզերական ապարատի միջոցով, ջուր են յայտնաբերել։ Ուսումնասիրութեանը նւիրւած յօդւածը հրապարակւել է Science Advances գիտական ​​ամսագրում, ըստ News.am-ի՝ փոխանցում է «Գազետա»-ն:

Հեղինակների խօսքով՝ Երկիր հասցւաշ հողը 120 պրոմիլ ջուր է պարունակում, որը ձեւաւորւել է արեգակնային ճառագայթման ազդեցութեան տակ։

Հետազօտութեան մէջ նշւում է, որ նախորդ անգամ լուսնային նմուշները Երկրի վրայ յայտնւել էին խորհրդային «Լունա-24» միջմոլորակային կայանի շնորհիւ, որի առաքելութիւնն աւարտւել է 1976 թւականին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։