Հա

Այլ

10/01/2022 - 08:29

Սաուդական Արաբիայում 3-ամեայ ազատազրկումից յետոյ ազատ է արձակւել արքայադուստր Բասմա բինթ Սաուդը

Սաուդական Արաբիայում երեք տարւայ ազատազրկումից յետոյ ազատ է արձակւել արքայադուստր Բասմա բինթ Սաուդը։ Նա կալանքի տակ էր 2019 թւականի մարտից։ Այս մասին «tert.am-ի»-ի հաղորդմամբ ասւած է Human Rights իրաւապաշտպան կազմակերպութեան սաուդական մասնաճիւղի թւիթերեան էջում։

«alikonline.ir»- Սաուդական Արաբիայում երեք տարւայ ազատազրկումից յետոյ ազատ է արձակւել արքայադուստր Բասմա բինթ Սաուդը։ Նա կալանքի տակ էր 2019 թւականի մարտից։ Այս մասին «tert.am-ի»-ի հաղորդմամբ ասւած է Human Rights իրաւապաշտպան կազմակերպութեան սաուդական մասնաճիւղի թւիթերեան էջում։
Նշւում է, որ 57-ամեայ արքայադստերից բացի ազատ է արձակւել նաեւ նրա դուստրը։ 2020 թւականի ապրիլին Բասման թագաւոր Սալմանին եւ թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանին խնդրել էր իրեն  ազատ արձակել առողջական պատճառներով։ 
Արքայադուստր Բասմայի հայրը Սաուդական Արաբիայի նախկին ղեկավար Սաուդ Բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդն է, ով երկիրը ղեկավարել է մինչեւ 1964 թւականը եւ գահընկեց արւել յեղաշրջման արդիւնքում։
Արքայադուստր Բասման պայքարում էր սոցիալական բարեփոխումների եւ գենդերային հաւասարութեան համար: Բասմա բինթ Սաուդը հանկարծակի անհետացել է Շւէյցարիա բուժման նպատակով թռչելիս, յետոյ պարզւել է, որ նրան ձերբակալել են։
Իշխանութիւնները մեղադրել են արքայադստերն ու նրա դստերը երկրից անօրինական կերպով լքելու փորձի համար, ինչը Սաուդական Արաբիայում քրէական յանցագործութիւն է։ Դստերը մեղադրանք է առաջադրւել նաեւ կիբերյանցագործութիւնների համար։

Յարակից լուրեր

  • «Մենք ցանկանում ենք լաւ յարաբերութիւններ ունենալ Իրանի հետ». Սաուդական Արաբիայի ԱԳՆ
    «Մենք ցանկանում ենք լաւ յարաբերութիւններ ունենալ Իրանի հետ». Սաուդական Արաբիայի ԱԳՆ

    Պարսից ծոցի համանախագահ երկրների համագործակցութեան համաժողովի ընթացքում քննարկւել է տարածաշրջանային երկրներին մտահոգող հարցերի լայն շրջանակ:

  • Թեհրանի եւ Ռիադի միջեւ հիւպատոսարանների բացման նախնական համաձայնութիւն է կայացւել
    Թեհրանի եւ Ռիադի միջեւ հիւպատոսարանների բացման նախնական համաձայնութիւն է կայացւել

    Սաուդական Արաբիայում աշխատող օտարերկրեայ մի դիւանագէտը Agence France-Presse- ին ասել է, որ Իրանը եւ Սաուդական Արաբիան համաձայնութեան են եկել հիւպատոսարանների վերաբացման շուրջ:

  • Իրաքը յոյս ունի «հաշտեցնել» Թեհրանին ու Ռիադին
    Իրաքը յոյս ունի «հաշտեցնել» Թեհրանին ու Ռիադին

    Իրաքը Իրանին եւ Պարսից ծոցի արաբական երկրներին հրաւիրել է Բաղդադում կայանալիք գագաթաժողովին՝ լարւածութիւնը թուլացնելու համար, ինչը վերջին տարիներին յանգեցրել է բաց հակամարտութեան: 

  • Ռիատը` Փարիզի վերջին յոյսը
    Ռիատը` Փարիզի վերջին յոյսը

    Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտըն 24 յունուարին հեռաձայնեց Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնին, որպէսզի, ինչպէս Սպիտակ տունը նշեց, «արտայայտէ մեր հնագոյն դաշնակիցին հետ երկկողմանի կապերը ամրապնդելու ցանկութիւնը»: Երկու ղեկավարները համաձայնեցան սերտ համագործակցութեան կարիքին շուրջ, ինչպէս նաեւ` միասնաբար աշխատիլ արտաքին քաղաքականութեան հասարակաց առաջնահերթութիւններու, որոնց շարքին` Ռուսիոյ եւ Միջին Արեւելքի շուրջ:

  • Ուշագրաւ շրջադարձ ու հաւանական երեք բեմագրութիւններ
    Ուշագրաւ շրջադարձ ու հաւանական երեք բեմագրութիւններ

    Սէուտական Արաբիոյ գահաժառանգ Մոհամետ պըն Սալման իշխանը 27 ապրիլին սէուտական պատկերասփիւռի կայանին յայտնեց. «Իրանի հետ լաւ յարաբերութիւններու կը ձգտինք», աւելցնելով, որ «Տարածաշրջանին մէջ մեր գործընկերներուն հետ աշխատանք կը տանինք Իրանի հետ տարակարծութիւնները յաղթահարելու»: Յայտարարութիւնը ուշագրաւ է, որովհետեւ ան չորս տարի առաջ այդ կարելիութիւնը բացառելով` յայտարարած էր. «Ծայրայեղական գաղափարաբանութեան վրայ հիմնուած վարչակարգի մը հետ ի՞նչպէս երկխօսութիւն կը կատարես»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։