Հա

Այլ

12/01/2022 - 08:25

Չինաստանի արհեստական արեւը նոր ռեկորդներ է սահմանում

Չինաստանում ջերմամիջուկային ռեակտորը կայուն բարձր ջերմաստիճանի ռեկորդ է սահմանել՝ հասնելով 70 միլիոն աստիճան Ցելսիուսի: Այս մասին գրում է The Independent-ը։

«alikonline.ir»- Չինաստանում ջերմամիջուկային ռեակտորը կայուն բարձր ջերմաստիճանի ռեկորդ է սահմանել՝ հասնելով 70 միլիոն աստիճան Ցելսիուսի: Այս մասին գրում է The Independent-ը։

Այսպիսով, պլազման ինստալացիայի մէջ հինգ անգամ աւելի ուժեղ է տաքացել, քան Արեգակը։ Այս ռեժիմում Experimental Advanced Superconducting Tokamak-ը, որը յայտնի է որպէս արհեստական ​​արեւ, աշխատել է 1056 վայրկեան: Սա նման սարքի շահագործման ամենաերկար ժամանակն է աշխարհում։

Ինչպէս նշում է թերթը, նախագծի վերջնական նպատակը գրեթէ անսահման մաքուր էներգիա ստեղծելն է՝ նմանակելով աստղերի ներսում տեղի ունեցող բնական ռեակցիաները։ Սա այն դէպքում, երբ այս գործընթացը չի պահանջում հանածոյ վառելիք եւ չի թողնում վտանգաւոր թափոններ: Նախագիծը Չինաստանի իշխանութիւններին արդէն արժեցել է աւելի քան 700 միլիարդ ֆունտ սթեռլինգ։

2021 թւականի յունիսին չինացի գիտնականները գերազանցել էին ռեկորդը՝ 101 վայրկեանում հասնելով պլազմայի 120 միլիոն ջերմաստիճանի, իսկ 20 վայրկեանում՝ 160 միլիոն ջերմաստիճանի:

EAST գիտափորձը Միջազգային ջերմամիջուկային փորձարարական ռեակտորի (ITER) նախագծի մի մասն է, որին մասնակցում են Չինաստանը, Հնդկաստանը, ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ այլ երկրներ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։