Հա

Այլ

13/01/2022 - 09:30

Համաշխարհային ովկիանոսի ջերմաստիճանը երբեւէ գրանցւած ամենաբարձրն է եղել 2021 թւականին

Նոր ուսումնասիրութիւնը, որը հրապարակւել է Advances in Atmospheric Sciences ամսագրում, ներկայացնում է ովկիանոսների ջերմութեան պարունակութեան առաջին վերլուծութիւնը մինչեւ 2021 թւականը՝ հիմնւած երկու տարբեր տւեալների հաւաքածուների վրայ:

«alikonline.ir» - Համաշխարհային ովկիանոսի ջերմաստիճանը երբեւէ գրանցւած ամենաբարձրն է եղել 2021 թւականին. գրում է News.am-ը:

Նոր ուսումնասիրութիւնը տաքացման միտումը միանշանակ կապում է մարդու կողմից ջերմոցային գազերի արտանետումների հետ՝ հանածոյ վառելիքի այրումից, ինչպիսիք են ածուխը եւ բնական գազը:

Ովկիանոսները պահում են ջերմոցային գազերի արտանետումների արդիւնքում մթնոլորտում եղած լրացուցիչ ջերմութեան առնւազն 90%-ը, եւ ովկիանոսների տաքացումը աւելի ու աւելի է կապւում ծայրայեղ եղանակային եւ կլիմայական երեւոյթների հետ:

Նոր ուսումնասիրութիւնը, որը հրապարակւել է Advances in Atmospheric Sciences ամսագրում, ներկայացնում է ովկիանոսների ջերմութեան պարունակութեան առաջին վերլուծութիւնը մինչեւ 2021 թւականը՝ հիմնւած երկու տարբեր տւեալների հաւաքածուների վրայ:

Իւրաքանչիւրը յստակ ցոյց է տալիս, որ ովկիանոսի ջերմաստիճանը նոր բարձունքների է հասել 2021 թւականին՝ շարունակելով կտրուկ աճել վերջին մի քանի տասնամեակների ընթացքում:

Ծովի ջուրը տաքանալուն զուգընթաց ընդլայնւում է, ինչը յանգեցնում է ծովի մակարդակի բարձրացման, ծովի ջերմութեան աւելի շատ ալիքների, որոնք կարող են սպանել զգայուն կորալային խութերը եւ յանգեցնել էկոհամակարգի այլ փոփոխութիւնների:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։