Հա

Այլ

30/01/2022 - 09:40

Ուսումնասիրւել է WASP-189b էքստրեմալ մոլորակի մթնոլորտը

Աստղագէտների միջազգային խումբն ուսումնասիրել է «տաք Իւպիտեր» դասի ամենաէքստրեմալ մոլորակներից մէկի՝ WASP-189b-ի մթնոլորտը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Nature Astronomy ամսագրում:

«alikonline.ir» - Աստղագէտների միջազգային խումբն ուսումնասիրել է «տաք Իւպիտեր» դասի ամենաէքստրեմալ մոլորակներից մէկի՝ WASP-189b-ի մթնոլորտը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Nature Astronomy ամսագրում. տեղեկացնում է News.am-ը:

WASP-189b-ը գտնւում է Երկրից 322 լուսային տարի հեռաւորութեամբ եւ 20 անգամ աւելի մօտ է իրեն ծնող աստղին, քան Երկիրը Արեգակին: Նրա մթնոլորտի ցերեկային ջերմաստիճանը հասնում է 3200 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։ Չիլիի «Լա Սիլեա» աստղադիտարանում HARPS սպեկտրոգրաֆի միջոցով իրականացւած դիտարկումները թոյլ են տւել աւելի մանրամասն բնութագրել էկզոմոլորակի գազային թաղանթը, որը պարունակում է երկաթ, քրոմ, վանադիում, մագնեզիում, մանգան եւ տիտանի օքսիդ:

Տիտանի օքսիդը կլանում է կարճ ալիքի ճառագայթումը, ինչպիսին է ուլտրամանուշակագոյնը: Հետեւաբար, դրա յայտնաբերումը կարող է ցոյց տալ WASP-189b-ի մթնոլորտում գտնւող այն շերտը, որը փոխազդում է աստղային ճառագայթման հետ այնպէս, ինչպէս Երկրի հետ օզոնային շերտը: Գիտնականները կարծում են, որ գազերը գտնւում են մթնոլորտի տարբեր շերտերում եւ չեն կազմում միատարր շերտ, ինչը նախկինում գերտաք գազային հսկաներին էր բնորոշ համարւում։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։