Հա

Այլ

31/01/2022 - 09:45

Blackview-ն թողարկել է բիւջետային սմարթֆոն, որը կասկածելի նմանութիւն ունի iPhone 13-ի հետ

Չինաստանում պաշտօնապէս ներկայացւել է Blackview յայտնի արտադրողի А95 սմարթֆոնը: Նորոյթը չի ենթադրում նորարարութիւն եւ չի յաւակնում նորարարական սմարթֆոնի կոչմանը, սակայն կարողացել է զարմացնել հանրութեանը եւ ուշադրութիւն գրաւել յետեւի պանելի օգնութեամբ:

«alikonline.ir» - Չինաստանում պաշտօնապէս ներկայացւել է Blackview յայտնի արտադրողի А95 սմարթֆոնը: Նորոյթը չի ենթադրում նորարարութիւն եւ չի յաւակնում նորարարական սմարթֆոնի կոչմանը, սակայն կարողացել է զարմացնել հանրութեանը եւ ուշադրութիւն գրաւել յետեւի պանելի օգնութեամբ: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է Planet Today-ը:

Թիկունքի մասն ունի շատ ընդհանրութիւններ Apple-ից ֆլագմանեան սմարթֆոնի հետ:

Մասնաւորապէս, А95-ին մատնում է եռակի տեսախցիկների բլոկը սենսորների համանման տեղադրմամբ եւ լուսադիոդային փայլատակմամբ: Յատկանշական է, որ սմարթֆոնը նաեւ չի յաւակնում «կամերաֆոնի» կոչմանը. «սենսորներից» երկուսն, ըստ նորոյթի աստիճանի, իրական չեն: Սմարթֆոնի վրայ տեղադրւած է 20 մեգապիքսել հզօրութեամբ միայն մէկ սենսոր Sony-ից: Ինչ վերաբերում է դիմացի տեսախցիկին, ապա այն ստացել է 8 մեգապիքսել կարգաւորում:

Սմարֆոնի նախնական գինը 160 դոլար է, որի աճուրդը կը մեկնարկի փետրւարի 21-ին: Այնուհետեւ պէտք է վճարել 210 դոլար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։