Հա

Այլ

03/02/2022 - 09:30

2022թ. ամենասպասւող սմարթֆոնը iPhone 14-ն է

Apple-ի եւ Samsung-ի 2022թ. թողարկւելիք սմարթֆոնները օգտատէրերի եւ լրագրողների կողմից ամենից շատ սպասւածների թոփ-3-ում են: 

«alikonline.ir» - Apple-ի եւ Samsung-ի 2022թ. թողարկւելիք սմարթֆոնները օգտատէրերի եւ լրագրողների կողմից ամենից շատ սպասւածների թոփ-3-ում են: Այս մասին ըստ News.am-ի՝ տեղեկացնում է Lenta.ru-ն՝ յղում կատարելով Mozillion-ին։

Վերլուծաբաններն ուսումնասիրել են մեդիան եւ սոցցանցերը, որպէսզի պարբերականների յօդւածների եւ սպառողների հրապարակումների հիման վրայ պարզեն ամենասպասւած սմարթֆոնն ընթացիկ տարում։ Մասնագէտները նշել են 50 դեւայս։ Մոդելների վարկանիշի առաջին տեղում iPhone 14-ն է, որը ստացել է 1.1 մլն նշում։ «Գուցէ զարմանալի չէ, որ 2022թ. ամենասպասւած հեռախօսը iPhone 14-ն է»,- նշել են փորձագէտները։

Թոփ-3-ում ընդգրկւել են նաեւ Samsung Galaxy S22 Ultra-ն, որը հաւաքել է 518 հազար նշում, եւ երրորդ սերնդի iPhone SE-ն, որն ստացել է 285 հազար նշում։ Երկու դեւայսների մասին կազդարարւի տարւայ առաջին կէսին։ Պարզւել է նաեւ, որ վարկանիշի առաջին տասնեակի մնացած տեղերը բաշխւել են չինական Vivo V23, Xiaomi 12, Oppo Reno 7 եւ այլ սմարթֆոնների միջեւ։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։