Հա

Այլ

05/02/2022 - 08:35

Էւերեստի սառցադաշտերի հալւելն արագացել է գլոբալ տաքացման պատճառով

Կլիմայի փոփոխութիւնն Էւերեստի սառցադաշտերի հալման ինտենսիւութեան աճի պատճառ է դարձել:

«alikonline.ir» - Կլիմայի փոփոխութիւնն Էւերեստի սառցադաշտերի հալման ինտենսիւութեան աճի պատճառ է դարձել. յայտնում է News.am-ը՝ Monavista.ru կայքին յղումով։

Գիտնականներն ուշադրութիւն են հրաւիրել Հարաւային Կոլի սառցադաշտի հալման հետ կապւած տագնապալի իրավիճակի վրայ, որը գտնւում է լեռան ամենագագաթին։

Հարաւային թամբ սառցադաշտի վրայ օդերեւութաբանական կայան էր տեղակայւել, բացի այդ գիտնականները տասը մետրանոց սառցէ միջուկ էին դուրս հանել՝ սառցէ կառուցւածքի երկարաժամկէտ փոփոխութիւններն ուսումնասիրելու համար: Ինչպէս եւ սպասւում էր, վերջին երկու տասնամեակի ընթացքում սառցադաշտը մեծապէս տուժել է մարդածին ազդեցութեան պատճառով:

«Անցեալ դարի իննսունականների կէսերից ի վեր սառցադաշտը բարակել է աւելի քան հիսուն մետրով: Վերլուծութիւնը ցոյց է տւել, որ սառցադաշտը տասն անգամ աւելի արագ է հալւում, քան ձեւաւորում է նոր սառոյցը։ Վերջին մի քանի տասնամեակի ընթացքում Հարաւային թամբն այնքան սառոյց է կորցրել, որքան կարող էր կուտակւել միայն 4000 թւականին: Իրավիճակն ամենալուրջ մտահոգութիւններն է առաջացնում»,- նշել են հետազօտողները։

Էւերեստի վրայ սառցադաշտի արագ հալման հիմնական պատճառը տաք օդային զանգւածների ազդեցութիւնն է, սակայն կան նաեւ այլ գործօններ, որոնք կապւած են գլոբալ տաքացման հետ: Էւերեստի հէնց գագաթին սառցադաշտի հալւելը զգալիօրէն կը բարդացնի մոլորակի ամենաբարձր լեռը բարձրանալը, ասում են փորձագէտները՝ յաւելելով, որ գագաթի տարածքում սառոյցի կորստի պատճառով սկսել են տարիներ առաջ զոհւած բազմաթիւ ալպինիստների դիեր յայտնաբերւել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։