Հա

Այլ

10/02/2022 - 10:05

WhatsApp-ն iPhone-ներում այլ ինտերֆէյս կունենայ

iOS-ում WhatsApp մեսենջերի բետա տարբերակում թարմացւել է տեսախցիկի բաժնի ինտերֆէյսը: 

«alikonline.ir» - iOS-ում WhatsApp մեսենջերի բետա տարբերակում թարմացւել է տեսախցիկի բաժնի ինտերֆէյսը: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է WABetaInfo պորտալը։

Յաւելւածի տեսախցիկի ներսում նոր դիզայնի սքրինշոթը, որը հրապարակւել է ռեսուրսի կողմից, ցոյց է տւել, որ WhatsApp-ի ծրագրաւորողները վերամշակել են ինտերֆէյսը՝ փոխելով տեսախցիկի անջատիչի կոճակը եւ հեռացնելով վերջին ֆոտօ եւ վիդէօ ֆայլերի հորիզոնական սանդղակը: Մեդիա ընտրութիւնն այժմ հասանելի է բացառապէս գալերիի կոճակը սեղմելիս, որը, ինչպէս նախկինում, գտնւում է տեսախցիկը փակելու կոճակի ձախ կողմում:

Փոփոխութիւններն արդէն հասանելի են բետա տեստերների համար, սակայն մեսենջերի ստաբիլ տարբերակում նոր ինտերֆէյսի յայտնւելու ժամկէտների մասին տեղեկութիւններ չկան։ Սպասւում է, որ յաջորդ թարմացումներից յետոյ յաւելւածում նաեւ WhatsApp տեսախցիկի համար յաւելեալ կարգաւորումներ կը յայտնւեն:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։