Հա

Այլ

13/02/2022 - 09:30

Մեծ աստերոիդը մարտի 4-ին Երկրից 4.8 միլիոն կիլոմետր հեռաւորութեամբ կը թռչի

1.3 կմ տրամագծով աստերոիդը մարտի 4-ին մեր մոլորակից աւելի քան 4.8 միլիոն կիլոմետր հեռաւորութեամբ կը թռչի եւ չի բախւի Երկրին։ Այս մասին շաբաթ օրը յայտնել են «Ռոսկոսմոս» պետական ընկերութիւնից:

«alikonline.ir» - 1.3 կմ տրամագծով աստերոիդը մարտի 4-ին մեր մոլորակից աւելի քան 4.8 միլիոն կիլոմետր հեռաւորութեամբ կը թռչի եւ չի բախւի Երկրին։ Այս մասին շաբաթ օրը յայտնել են «Ռոսկոսմոս» պետական ընկերութիւնից. փոխանցում է News.am-ը՝ ՏԱՍՍ-ին յղումով։

«Տիեզերական մարմնի տրամագիծը մօտ 1.3 կմ է, այսինքն՝ չորս անգամ աւելի Էյֆէլեան աշտարակի բարձրութիւնից։ Ակնկալւում է, որ աստերոիդը մոլորակի մօտով մարտի 4-ին կը թռչի»,- ասւում է «Ռոսկոսմոս»-ի հաղորդագրութեան մէջ։

«Ռոսկոսմոս»-ի տեղեկատւութեամբ, աստերոիդը չի բախւի Երկրին, քանի որ նրանից աւելի քան 4.8 մլն կմ հեռաւորութեամբ կը թռչի, ինչը 10 անգամ աւելի է, քան Լուսնի եւ մեր մոլորակի միջեւ հեռաւորութիւնը։

«Անհանգստանալու կարիք չկայ»,- ընդգծել են պետական ընկերութիւնում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։