Հա

Այլ

13/02/2022 - 10:25

Գիտնականները պարզել են Արեգակնային համակարգի ամենամեծ՝ 137 կմ տրամագծով գիսաստղի չափը

2021 թւականին աստղագիտութեան ձեռքբերումներից մէկը Արեգակնային համակարգի ամենամեծ գիսաստղի չափերի նախնական գնահատումն էր։ Բեռնարդինելի-Բեռնշտայն գիսաստղը (C/2014 UN271), որը յայտնաբերւել է դեռեւս 2014 թւականին, միայն անցեալ ամառ է ուսումնասիրւել։ Ելնելով գիսաստղի պայծառութիւնից՝ նրա տրամագծի չափը գնահատել են մօտ 150 կմ։ 

«alikonline.ir» - 2021 թւականին աստղագիտութեան ձեռքբերումներից մէկը Արեգակնային համակարգի ամենամեծ գիսաստղի չափերի նախնական գնահատումն էր։ Բեռնարդինելի-Բեռնշտայն գիսաստղը (C/2014 UN271), որը յայտնաբերւել է դեռեւս 2014 թւականին, միայն անցեալ ամառ է ուսումնասիրւել։ Ելնելով գիսաստղի պայծառութիւնից՝ նրա տրամագծի չափը գնահատել են մօտ 150 կմ։ Գիսաստղի մէկ այլ ուսումնասիրութիւն, Չիլիում Atacama Pathfinder Experiment ռադիոաստղադիտակի օգնութեամբ, հնարաւորութիւն է տւել հաստատել եւ ճշգրտել այդ տւեալը։ Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է 3dnews.ru-ն՝ յղում անելով Sciencealert-ին։

Աւանդաբար գիսաստղերը շրջապատւած են փոշու եւ գոլորշու ամպով, ինչն ուղղակի ազդեցութիւն է թողնում երկնքում գտնւող օբիեկտի տեսանելի պայծառութեան վրայ: Ռադիոաստղադիտակները թոյլ են տալիս շրջանցել այդ խափանումները: Ուստի, Փարիզի աստղադիտարանի աստղագէտները, օգտագործելով Հարաւային Ամերիկայում Ատակամա զանգւածի տւեալները, ձեռնամուխ են եղել հաստատել եւ ճշգրտել ռեկորդակիր գիսաստղի չափերը: Հետազօտութեան արդիւնքները շուտով կը հրապարակւեն Astronomy and Astrophysics Letters հեղինակաւոր ամսագրում, իսկ նախնական պրինտն այժմ հասանելի է arXiv-ում:

Աշխատանքի ուշագրաւ պահերից մէկն այն է, որ գիսաստղի չափերը յստակեցւել են շատ ու շատ մեծ հեռաւորութիւնից՝ 19.6 աստղագիտական հեռաւորութիւնից։ Սա հազւադէպ երեւոյթ է նման հետազօտութիւններում: Համարւում է, որ այս գիսաստղն առաջացել է Օորտա ամպից, որը Արեգակնային համակարգի եզրին տեղակայւած սառույցի եւ քարերի բեկորների կուտակում է: Գիսաստղի հաշւարկւած ուղեծիրը ցոյց է տալիս, որ այն Արեգակից իր առաւելագոյն՝ մօտ մէկ լուսային տարի հեռաւորութեամբ է գտնւում, եւ մէկ պտոյտ կատարելու համար 5.5 միլիոն տարի է պահանջւում:

Մինչ Բերնարդինելի-Բեռնշտայն գիսաստղի յայտնաբերումը Արեգակնային համակարգում ամենամեծ գիսաստղ համարւում էր Հէյլ-Բոպը։ Այն յայտնաբերւել է 1995 թւականին եւ մէկ տարի անց երեւացել է նոյնիսկ անզէն աչքով: Նրա տրամագիծը կազմել է 74 կմ։ Այսպիսով, Բերնարդինելի-Բերնշտայն գիսաստղը գրեթէ երկու անգամ մեծ է նախորդ չեմպիոնից։

Բեռնարդինելի-Բեռնշտայնը ներկայումս շարժւում է դէպի Արեգակնային համակարգի ներքին հատւած։ Գիսաստղը Երկրին ամենաշատը կը մօտենայ 2031 թւականին, բայց ոչ շատ մօտ՝ այն կը մնայ Սատուրնի ուղեծրից դուրս: Այնզէն աչքով այն տեսանելի չի լինի, բայց նոյնիսկ ոչ հզօր հեռադիտակը թոյլ կը տայ տեսնել այն։ Աստղագէտները ռադիոաստղադիտակների միջոցով կը շարունակեն հետեւել գիսաստղին։ Մանրամասն դիտարկումները հնարաւորութիւն կը տան աւելին իմանալ գիսաստղի քիմիական կազմի մասին նրա թռիչքի ժամանակ, ջերմաստիճանի, պտոյտի եւ միջուկի ձեւի մասին: Շարժմանը զուգընթաց գիսաստղի չափերը կը կրճատւեն, եւ Արեգակին առաւելագոյնս մօտենալու պահին այն կարող է կրկնակի փոքրանալ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։