Հա

Այլ

14/02/2022 - 08:30

Կոալան դասւել է անհետացող տեսակների շարքին

Աւստրալիայի կառավարութիւնը կոալաներին պաշտօնապէս դասել է անհետացման վտանգի տակ գտնւող կենդանիների շարքին: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է «Իմ մոլորակը» հարթակը՝ յղում անելով The Guardian-ին:

«alikonline.ir»- Աւստրալիայի կառավարութիւնը կոալաներին պաշտօնապէս դասել է անհետացման վտանգի տակ գտնւող կենդանիների շարքին: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է «Իմ մոլորակը» հարթակը՝ յղում անելով The Guardian-ին:

Կոալաների թիւը շարունակում է կրճատւել, դա տեղի է ունենում հիմնականում անտառահատման եւ անտառային աղէտալի հրդեհների պատճառով: Կոալաները ներառւել են անհետացող տեսակների ցանկում երկրի երեք շրջաններում՝ Նոր Հարաւային Ուելսում, Քւինսլենդում եւ Աւստրալիայի մայրաքաղաքային տարածաշրջանում: Իշխանութիւնների անգործութեան պատճառով կոալաների վիճակը վատթարացել է 2012 թւականից, երբ կենդանիներն առաջին անգամ յայտնւել են խոցելի տեսակների ցանկում:

Շրջակայ միջավայրի նախարար Սիւզան Լէյը յայտարարել է, որ կառավարութիւնը նաեւ ցանկանում է սկսել կոալաների պոպուլեացիայի վերականգնման ազգային ծրագրի իրականացումը: «Մենք ուժգնացնում ենք կոալաների պաշտպանութիւնը Նոր Հարաւային Ուելսում, մայրաքաղաքային շրջանում եւ Քւինսլենդում՝ աւելացնելով դրանց անհետացող, ոչ թէ խոցելի տեսակների ցանկում»,- նշել է Լէյը:

Անհետացման վտանգի տակ գտնւող կենդանիների ցանկում աւելացնելը կոալաների համար լրացուցիչ պաշտպանութիւն պէտք է ապահովի։ Բնապահպանները յայտարարում են, որ կառավարութեան որոշմանը պէտք է յաջորդի շրջակա յմիջավայրի մասին ազգային օրէնքների վերանայումը: 2020 թւականին Նոր Հարաւային Ուելսում արւած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ այդ տեսակն այդ նահանգում կանհետանայ 2050 թւականին, եթէ կառավարութիւնը չձեռնարկի հրատապ միջոցներ կենդանիների բնակութեան վայրը պաշտպանելու ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։