Meta-ն այլեւս աշխարհի 10 լաւագոյն ընկերութիւնների ցանկում չէ՝ ըստ շուկայական արժէքի: Այդ մասին հինգշաբթի յայտնել է Bloomberg գործակալութիւնը՝ վկայակոչելով հաւաքագրւած տւեալները:
«alikonline.ir»- Meta-ն այլեւս աշխարհի 10 լաւագոյն ընկերութիւնների ցանկում չէ՝ ըստ շուկայական արժէքի: Այդ մասին հինգշաբթի յայտնել է Bloomberg գործակալութիւնը՝ վկայակոչելով հաւաքագրւած տւեալները:
Լրատւականի տեղեկատւութեամբ՝ հինգշաբթի բորսայի փակումից յետոյ Meta-ի արժէքը կազմել է 565 միլիարդ դոլար, ինչի արդիւնքում այն գրաւել է 11-րդ հորիզոնականը՝ յաջորդելով Tencent չինական ընկերութեանը: Սեպտեմբերին ընկերութիւնը զբաղեցրել է աշխարհում վեցերորդ հորիզոնականը՝ գնահատւելով աւելի քան 1 տրիլիոն դոլար, սակայն մի քանի ամսւայ ընթացքում կորցրել է իր շուկայական արժէքի շուրջ 46 տոկոսը:
Լաւագոյն տասնեակի առաջին տեղում է Apple-ը ընդհանուր առմամբ շուրջ 2.8 տրիլիոն դոլար արժողութեամբ, որին յաջորդում է Microsoft-ը՝ գնահատւելով 2.2 տրիլիոն դոլար, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Saudi Aramco Սաուդական Արաբիայի ազգային նաւթային ընկերութիւնը, որի արժէքը կազմում է շուրջ 2 տրիլիոն դոլար:
Գործակալութեան տւեալներով՝ Meta-ի բաժնետոմսերի արժէքի ընդհանուր կորուստները գերազանցում են բոլորի շուկայական կապիտալացումը, բացի S&P 500 ինդեքսում ութ ընկերութիւնների: