Հա

Այլ

28/02/2022 - 11:15

Տարեվերջին Լուսնի վրայ կը բացւի առաջին տիեզերական ցուցահանդէսը

Բրիտանացի նկարիչ Սաչի Ջաֆրիի (Դուբայ) ստեղծագործութիւնը շուտով կարող է թռչել երկինք՝ բառի բուն իմաստով. նա նպատակ ունի կտաւը ներկայացնել հէնց Լուսնի վրայ:

«alikonline.ir» - Բրիտանացի նկարիչ Սաչի Ջաֆրիի (Դուբայ) ստեղծագործութիւնը շուտով կարող է թռչել երկինք՝ բառի բուն իմաստով. նա նպատակ ունի կտաւը ներկայացնել հէնց Լուսնի վրայ:

Ի նշանաւորումն մարդու Լուսին թռչելու 50-ամեակի՝ Լուսնի վրայ տեղի է ունենալու ՆԱՍԱ-ի առեւտրային լուսնային առաքելութեան առաջին փուլը՝ Commercial Lunar Payload Services-ը, ըստ News.am-ի՝ գրում է Techcult.ru-ը։

Նախագծի մասնակից ընկերութիւններն են՝ Spacebit-ը (Մեծ Բրիտանիա), Astrobotic Technology-ն (ԱՄՆ), որը զբաղւում է բեռները Լուսին հասցնելով, եւ Selenian-ը (ԱՄԷ), որը պատասխանատու է «տիեզերքում արւեստի ստեղծագործութեանն ուցեկցելու» համար։ Կտաւը նախատեսում են Լուսին առաքել 2022թ. վերջին՝ Launch Alliance կրիչ հրթիռի օգնութեամբ, Տեխասից։ Այնուհետեւ այն Լուսին կը տեղափոխւի Astrobatic անօդաչու ամենագնացով։

Ջաֆրիի «Յառնենք միասին՝ Լուսնի լոյսով» կտաւը բարձրորակ ոսկեզօծ ալիւմինից է, որը կարող է դիմանալ տիեզերքի էքստրեմալ պայմաններին։ Առաքելութեան առանձին փուլում, ներառեալ հրթիռի մուտքը ստրատոսֆերա, Երկրի շուրջ պտոյտը եւ Լուսին հասնելը, կընթանայ Ջեֆրիի կտաւի վաճառք NFT ձեւաչափով։ Ստացւած հասոյթը կը տրամադրւի «աշխարհի չորս գլխաւոր՝ առողջապահութեան, կրթութեան, կայունութեան ու հաւասարութեան խնդիրների լուծմանը»։

 

Յարակից լուրեր

  • «Հայկական տարազների ցուցահանդէս» «Սաադ Աբադ» թանգարանային համալիրում
    «Հայկական տարազների ցուցահանդէս» «Սաադ Աբադ» թանգարանային համալիրում

    Թեհրանի «Սաադ Աբադ» թանգարանային համալիրի տարազների բաժնում մեկնարկել է հայկական աւելի քան 25 պատմական տարազների ցուցահանդէսը, որոնք ներկայացնում են թէ՛ պատմական Հայաստանի կանանց, եւ թէ՛ իրանահայ կանանց ժամանակի տարազները: Մայիսի 19-ի առաւօտեան բացումը կատարւեց ցուցահանդէսի, որը նախաձեռնութիւնն է «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանի եւ «Թագաւորական զգեստների թանգարանի»: 

  • Շուշին Վլադիմիր Գէորգեանի լուսանկարներում
    Շուշին Վլադիմիր Գէորգեանի լուսանկարներում

    Շուշեցի, մասնագիտութեամբ ռեժիսոր Վլադիմիր Գէորգեանի համար լուսանկարելը հոբբի է: Ապրելով Շուշիում՝ նա լուսանկարչական ապարատով անմահացնում էր հայկական բերդաքաղաքի առօրեան՝ իր բնակիչներով, պատմական ու ժամանակակից կառոյցներով: Մայիսի 18-ին Ստեփանակերտի «Փօլ Էլիւարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում բացւած «Իմ Շուշի» լուսանկարների անհատական ցուցահանդէսում ներկայացւած են եղել տարբեր ժամանակներում Շուշիում արած նրա լուսանկարները:

  • Չինաստանը եւ ԱՄՆ-ը շտապում են միլիարդներ վաստակել Լուսնի վրայ օգտակար հանածոների արդիւնահանումից
    Չինաստանը եւ ԱՄՆ-ը շտապում են միլիարդներ վաստակել Լուսնի վրայ օգտակար հանածոների արդիւնահանումից

    Համաշխարհային տէրութիւնները նորից մրցակցում են տիեզերական տարածքում գերիշխանութիւն ունենալու համար։ Բայց մի մեծ տարբերութիւն կայ. այն դէպքում, երբ ԱՄՆ-ը եւ Խորհրդային Միութիւնը համաձայնեցնում էին ընդհանուր կանոնները Միաւորւած Ազգերի կազմակերպութեան հետ, այս անգամ համաշխարհային գերտէրութիւնները չեն կարող անգամ պայմանաւորւել յաջորդ սերնդի տիեզերական գործունէութեան կառավարման հիմնական սկզբունքների շուրջ:

  • Գիտնականներն առաջին անգամ բոյս են աճեցրել Լուսնից բերւած հողում
    Գիտնականներն առաջին անգամ բոյս են աճեցրել Լուսնից բերւած հողում

    Գիտնականներն առաջին անգամ բոյսեր են աճեցրել Լուսնից բերւած հողում, որը հաւաքել են էին ՆԱՍԱ-ի տիեզերագնացները:

  • Լռեցւած ձայնը շարունակելու է հնչել. Երեւանում կը բացւի «Հրանտ Դինք․ հոս եւ հիմա» խորագրով ցուցահանդէսը
    Լռեցւած ձայնը շարունակելու է հնչել. Երեւանում կը բացւի «Հրանտ Դինք․ հոս եւ հիմա» խորագրով ցուցահանդէսը

    «Հրանտ Դինք» հիմնարկի «Հայաստան-Թուրքիա» ծրագրի համակարգող Թալին Սիւզմէն «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց, որ ցուցահանդէսը Ստամբուլում «Ակօս» թերթի նախկին խմբագրատան՝ նրա սպանութեան վայրում հիմնւած Հրանտ Դինքի «23,5» յուշավայրի քաղւածքն է եւ շարունակութիւնը։ Յուշավայրը, որն իր դռները բացեց այցելուների առաջ 2019 թւականի ապրիլի 23-24-ին, իր անւանումը ստացել է Հրանտ Դինքի հեղինակած «Ապրիլի 23 ու կէս» յօդւածից՝ հրատարակւած 1996 թւականի ապրիլի 23-ին «Ակօս» թերթում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։