Հա

Այլ

09/03/2022 - 08:13

Պոտենցիալ վտանգաւոր աստղակերպը Երկրի կողքով կանցնի

Տարեսկզբին ամերիկացի գիտնականները գրանցել են մեծ աստղակերպ, որի յետագիծն ապագայում կարող է համընկնել Երկրի դիրքի հետ։ Եօթանասուն մետրանոց աստղակերպը, ըստ նախնական հաշւարկների, 2023թ․ պէտք է բախւէր մեր մոլորակին։ Սակայն օբիեկտի դիտարկման նոր արդիւնքները, որոնք հրապարակւել են Universe Today գիտական ամսագրում, ասում են, որ անհանգստութեան պատճառ չկայ:

«alikonline.ir»- Տարեսկզբին ամերիկացի գիտնականները գրանցել են մեծ աստղակերպ, որի յետագիծն ապագայում կարող է համընկնել Երկրի դիրքի հետ։ Եօթանասուն մետրանոց աստղակերպը, ըստ նախնական հաշւարկների, 2023թ․ պէտք է բախւէր մեր մոլորակին։ Սակայն օբիեկտի դիտարկման նոր արդիւնքները, որոնք հրապարակւել են Universe Today գիտական ամսագրում, ասում են, որ անհանգստութեան պատճառ չկայ: Գրում է «News.am»-ը:

Սկզբնական դիտարկումները վկայում են, որ «2022 AE1» օբիեկտի մոդելաւորւած յետագիծը ցոյց է տալիս բախումը Երկրի հետ 2023թ․, իրադարձութիւնը պէտք է տեղի ունենար յուլիսի 4-ին։ Դիտարկումներում հնարաւոր անհամապատասխանութիւնները բացառելու նպատակով աստղակերպը բացայայտած գիտնականների խումբը պնդել է, որ այլ գիտնականներ նոյնպէս դիտարկումներ անեն։ Աշխարհի աստղադիտարանների աստղագէտները հաստատել են մօտալուտ սպառնալիքը: Գիտնականները յաւելել են, որ բախման վտանգը միայն մեծանում է։

«2022 AE1» օբիեկտը գիտնականների կողմից նշւել է որպէս պոտենցիալ վտանգաւոր օբիեկտ, որը սպառնում է մոլորակին: Նաեւ յայտարարութիւններ են եղել խոշոր աստղակերպի անխուսափելի անկման մասին, յայտնում է Planet-today-ը։

Սակայն նոր դիտարկումները ցոյց են տալիս, որ սկզբնական յետագիծը փոխւել է: Աղբիւրների տւեալների համաձայն՝ աստղակերպը շարժւում է բոլորովին այլ արագութեամբ եւ ուղղութեամբ։ Գիտնականները նշել են, որ բախման վտանգն օրեցօր մօտենում է զրոյին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։