Հա

Այլ

09/03/2022 - 11:40

Սթոունհենջը կարող էր հնագոյն արեւային օրացոյց լինել

Մի խումբ հնագէտներ հակւած են կարծելու, որ Սթոունհենջը հնագոյն արեւային օրացոյց էր։ Բորնմութի համալսարանի հնագիտութեան եւ մարդաբանութեան ամբիոնի անդամ Թիմոթի Դարւիլը կարծիք է յայտնել, որ Սթոունհենջն աւելի շատ աստղադիտարան էր, քան ծիսական կռատուն:

«alikonline.ir» - Մի խումբ հնագէտներ հակւած են կարծելու, որ Սթոունհենջը հնագոյն արեւային օրացոյց էր։ Բորնմութի համալսարանի հնագիտութեան եւ մարդաբանութեան ամբիոնի անդամ Թիմոթի Դարւիլը կարծիք է յայտնել, որ Սթոունհենջն աւելի շատ աստղադիտարան էր, քան ծիսական կռատուն, ըստ News.am-ի՝ հաղորդում է CNN-ը։

Սթոունհենջը ներառում է 30 գլաքար, որոնք միացւած են հորիզոնական կամարներով եւ շարւած են շրջագծով։ Գիտնականները կարծում են, որ դրանք խորհրդանշում են ամսւայ օրերը, քանի որ շրջանակի ներսում կան քարեր, որոնք որպէս երեք տասնօրեայ շաբաթւայ սկզբնահաշւարկ են ծառայում, իսկ մի խումբ տրիլիտներ կարող են ցոյց տալ 5 օր, որոնք աւելացւում են 360 օրւան, որը ստացւում է 30-օրեայ ամիսներից 12-ից։  Ընդհանուր առմամբ, բոլորիս յայտնի օրացոյցային տարւայ 365 օր կայ։ Նահանջ տարիների հաշւարկի համար ծառայում է չորս առանձին ուղղանկիւնաձեւ քար։ Գիտնականները կարծում են, որ Սթոունհենջը կառուցւել է Հին Եգիպտոսի եւ Միջերկրական ծովի մշակոյթների ազդեցութեան տակ, որտեղ արեւային օրացոյցները շատ տարածւած էին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։