Հա

Այլ

10/03/2022 - 08:10

Շւէյցարացի գիտնականները Երկրի ընդերքում հնագոյն կեանքի վկայութիւններ են յայտնաբերել

Շւէյցարիայի մի խումբ գիտնականներ իրենց գիտական աշխատանքի ընթացքում եկել են այն եզրակացութեան, որ Երկրի մակերեւութային գործընթացները մեծ ազդեցութիւն են ունենում մոլորակի խորքային ընդերքի վրայ: Ուսումնասիրութեան մասին մանրամասն գրւած է Phys.org պորտալում: 

«alikonline.ir»- Շւէյցարիայի մի խումբ գիտնականներ իրենց գիտական աշխատանքի ընթացքում եկել են այն եզրակացութեան, որ Երկրի մակերեւութային գործընթացները մեծ ազդեցութիւն են ունենում մոլորակի խորքային ընդերքի վրայ: Ուսումնասիրութեան մասին մանրամասն գրւած է Phys.org պորտալում: Գրում է «News.am»-ը:

Գիտնականները պատմել են, որ ուսումնասիրել են հազւագիւտ ադամանդաբեր հրաբխային ապարներ, որոնց հիման վրայ փորձել են պարզել երկրային գործընթացների ազդեցութիւնը մոլորակի կառուցւածքի վրայ։ Հետազօտութեան ղեկավարը պարզաբանել է, որ աշխատանքի ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են ածխածնի իզոտոպային բաղադրութիւնը քիմբերլիտների ապարներում։ Պարզւել է, որ երիտասարդ եւ հին ապարների բաղադրութիւնները զգալիօրէն տարբերւում են միմեանցից։ Մասնաւորապէս, գիտնականները նշել են երիտասարդ քիմբերլիտներում ածխածնի իզոտոպների բարձր պարունակութիւնը։

Գիտնականները եկել են այն եզրակացութեան, որ տարբեր բաղադրութիւնների պատճառը քեմբրիական պայթիւնն է, որը տեղի է ունեցել աւելի քան 500 մլն տարի առաջ։ Գիտնականները նշել են, որ նկարագրւած իրադարձութիւնից յետոյ Երկրի վրայ սկսել են կենդանիների յայտնի ցեղեր առաջանալ։

Մասնագէտների կարծիքով՝ գիտական աշխատանքը ցոյց է տալիս, թէ ինչպէս է Երկրի վրայ գործունէութիւնը ազդում բուն մոլորակի ընդերքի վրայ: Աշխատութեան հեղինակն ասել է, որ ապագայում նախատեսւում է ուսումնասիրել թիթեղների տեկտոնիկան, իսկ աւելի ստոյգ՝ մարդածին ակտիւութիւնից եւ հնագոյն բնական աղէտներից կախւածութիւնները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։