Հա

Այլ

26/04/2022 - 08:13

Ամերիկացի հոգեբանները սովորել են կանխատեսել ամբոխի շարժումը

Բրաունի համալսարանի (ԱՄՆ) մասնագէտները օգտագործել են վիրտուալ իրականութեան տեխնոլոգիան եւ մշակել մոդել, որը կարող է կանխատեսել մարդկանց վարքն ու շարժումը ամբոխի մէջ։ Հետազօտութիւնը հրապարակվել է Proceedings of the Royal Society B ամսագրում: Գրում է «News.am»-ը:

«alikonline.ir»- Բրաունի համալսարանի (ԱՄՆ) մասնագէտները օգտագործել են վիրտուալ իրականութեան տեխնոլոգիան եւ մշակել մոդել, որը կարող է կանխատեսել մարդկանց վարքն ու շարժումը ամբոխի մէջ։ Հետազօտութիւնը հրապարակվել է Proceedings of the Royal Society B ամսագրում: Գրում է «News.am»-ը:

«Ամենատարածւած մոդելների մեծ մասը հիմնւած են ֆիզիկայի՝ ձգողականութեան եւ վանման ուժերի վրայ, եւ ամբողջութեամբ չեն նկարագրում, թէ ինչու են խմբում մարդիկ իրենց որոշակի ձեւով պահում»,- պարզաբանել է աշխատանքի հեղինակ Ուիլիամ Ուորէնը: «Մենք առաջին թիմն ենք, որը սենսորային հիմք է առաջարկել այս տեսակի համակարգւած շարժման համար»:

Մոդելը ստեղծելու համար գիտնականները վիրտուալ ամբոխի մէջ հետեւել են վիրտուալ իրականութեան ակնոց կրող մարդկանց շարժումներն ու փոխազդեցութիւնները: Պարզւել է, որ ինչպէս թռչունների երամները, խոշոր եղջերաւոր անասունների հոտը կամ ձկների վտառները, մարդիկ ամբոխի մէջ փորձում են շարժւել որպէս մէկ ամբողջութիւն՝ շարժման ուղղութիւնն անհատական ընտրելու փոխարէն։ Մոդելը ապացուցել է, որ կարող է բաւականին ճշգրիտ կանխատեսել ամբոխի շարժման ուղղութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։