ԱՄՆ Գիտութիւնների, բժշկութեան եւ ինժեներիայի ազգային ակադեմիան զեկոյց է հրապարակել, որում ներկայացւած են առաջիկայ տասնամեակի առաջնահերթութիւնները՝ կապւած տիեզերքի ուսումնասիրութիւնների հետ:
«alikonline.ir»- ԱՄՆ Գիտութիւնների, բժշկութեան եւ ինժեներիայի ազգային ակադեմիան զեկոյց է հրապարակել, որում ներկայացւած են առաջիկայ տասնամեակի առաջնահերթութիւնները՝ կապւած տիեզերքի ուսումնասիրութիւնների հետ:
Ակադեմիան ինքնին անկախ է եւ օգնում է ամերիկեան տիեզերական գերատեսչութեանը նպատակներ սահմանել, առաջադրանքներ նախանշել եւ գնահատել այս կամ այն իրադարձութեան կարեւորութիւնը: Մասնագէտների ուսումնասիրութեան արդիւնքում առաջնային թիրախներ են նշւել Ուրանն ու Էնցելադը (Սատուրնի արբանեակը), գրում է News.am-ը՝ Planet Today-ին յղումով:
Հարկ է նշել, որ ՆԱՍԱ-ն բաւականին լրջօրէն է վերաբերւում Ազգային ակադեմիայի խորհուրդներին: Նախորդ տասնամեակի երեք առաջնահերթ առաջադրանքներից իրագործւել են երկուսը: Երրորդ նպատակը հէնց Ուրանի ուսումնասիրութիւնն էր:
Գիտնականների խօսքով՝ Ուրանն ու Էնցելադը հետաքրքիր են ուսումնասիրութեան համար, քանի որ ներկայում դրանց մասին քիչ բան է յայտնի:
Աղբիւրները յայտնում են, որ այժմ շատ բան կախւած է հէնց ՆԱՍԱ-ից: Այդ նախագծերի իրականացման համար մեծ բիւջէներ են պահանջւում: