Հա

Այլ

08/05/2022 - 10:10

Nike-ը ստեղծել է մարզակօշիկ, որը բաժանւում է երեք մասի՝ օպտիմալ վերամշակման համար

Nike-ը թողարկել է ISPA Link սպորտային կօշիկների նոր շարքը, որի գլխաւոր առանձնայատկութիւնը վերամշակման վրայ առաւելագոյն ուշադրութիւն դարձնելն է։ Ինչպէս բացատրում են ընկերութիւնից, նրանք ցանկանում են կօշիկ արտադրողների համար նոր փիլիսոփայութիւն ստեղծել, որտեղ բոլոր ապրանքները լռելեայն կրկնակի օգտագործելի կը լինեն։

«alikonline.ir» - Nike-ը թողարկել է ISPA Link սպորտային կօշիկների նոր շարքը, որի գլխաւոր առանձնայատկութիւնը վերամշակման վրայ առաւելագոյն ուշադրութիւն դարձնելն է։ Ինչպէս բացատրում են ընկերութիւնից, նրանք ցանկանում են կօշիկ արտադրողների համար նոր փիլիսոփայութիւն ստեղծել, որտեղ բոլոր ապրանքները լռելեայն կրկնակի օգտագործելի կը լինեն։ Այսինքն՝ դուք չէք մաշի մարզակօշիկները եւ յետոյ դէն նետէք դրանք, փոխարէնը պարզապէս որոշ ժամանակ կրելուց յետոյ դրանք կը յանձնէք վերամշակման եւ կը ստանաք զեղչ նոր զոյգ գնելու դէպքում, ըստ News.am-ի՝ գրում է Tekhkult-ը։

Հայեցակարգը հիմնւած է սոսնձի եւ ամրացման այլ բաղադրիչների մերժման վրայ, քանի որ շատ դժւար է սոսնձւած կարերով կօշիկները քանդել: Բացի այդ, նոր սպորտային կօշիկները չեն կարւում թելերով, մետաղական լարերով եւ երկրորդական տարրերով: Իրականում դրանք երեք միաձոյլ մասեր են, որոնք տեղադրւում են միմեանց մէջ եւ ամրացւում սովորական քուղերով։

Ինչպէս պարզաբանել է Nike-ը, ընդամէնը երեք մասից կօշիկներ հաւաքելը զգալիօրէն արագացնում եւ նւազեցնում է արտադրութեան արժէքը, ինչպէս նաեւ վերամշակումը: Մասերից իւրաքանչիւրն ամբողջութեամբ պատրաստւած է առանձին նիւթից, ուստի դրանք աւելի հեշտ են վերամշակւում: Արտադրողը խոստանում է, որ նորամուծութիւնը չի ազդի կօշիկի օգտագործման որակի վրայ։ ISPA Link-ը վաճառքում կը յայտնւի այս տարւայ յունիսին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։