Հա

Այլ

10/05/2022 - 10:10

«Կայսերական պինգւինները կարող են ամբողջութեամբ անհետանալ 30-40 տարում». Գիտնականներ

Արգենտինայի Անտարկտիկայի ինստիտուտն ուսումնասիրում է մայրցամաքի բուսական եւ կենդանական աշխարհը: Կայսերական պինգւիններին հետեւող գիտնականները մտահոգութիւն են յայտնել այս տեսակի ճակատագրի վերաբերեալ։ 

«alikonline.ir» - Արգենտինայի Անտարկտիկայի ինստիտուտն ուսումնասիրում է մայրցամաքի բուսական եւ կենդանական աշխարհը: Կայսերական պինգւիններին հետեւող գիտնականները մտահոգութիւն են յայտնել այս տեսակի ճակատագրի վերաբերեալ։ Գրում է News.am-ը:

Պինգւիններն իրենց բազմացման շրջանը սկսում են չափազանց ցածր ջերմաստիճանից, երբ Անտարկտիդայում սկսում է ձմեռը: Գաղութներ հիմնելու, բներ եւ ձագեր ունենալու համար պինգւիններին ամուր սառոյցի մշտական ​​առկայութիւն է անհրաժեշտ: Իսկ գլոբալ տաքացումը դրա հալման է յանգեցնում:

Այդպէս եղաւ մի քանի տարի առաջ, երբ սառցէ ծածկոյթի վաղաժամ կոտրւելու պատճառով թռչունների ամենամեծ գաղութներից մէկը մի քանի տարում ամբողջութեամբ կորցրեց իր ձագերին։ Պինգւինները լքեցին այդ տարածքը՝ խառնւելով այլ վայրերում թռչունների հետ, եւ դրանց թիւը լրջօրէն նւազեց:

«Կլիմատոլոգների կանխատեսումները վկայում են այն մասին, որ հարաւային լայնութեան 60-ից 70 աստիճանի սահմաններում պինգւինների գաղութներն ամբողջութեամբ կը վերանան առաջիկայ տասնամեակների ընթացքում»,- նշում են արգենտինացի փորձագէտները:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։